Արթուր.
Հարգելի գործընկերներ, ենթադրենք կազմակերպությունը ունի 100 միավոր իրացման շրջանառություն, որից 5 միավորը, այսինքն` 5 տոկոսը, բաժին է ընկնում ԱԱՀ-ից ազատված գործարքներին: Տվյալ հաշվետու ժամանակաշրջանում առաջացել է նաև 23 միավոր ԱԱՀ դեբետ: Համաձայն ԱԱՀ մասին օրենքի 27 հոդվածի եթե հնարավոր չէ վարել ուղղակի հաշվառում, պետք է վարել հաշվառում տեսակարար կշռով: Տվյալ օրինակում 23 միավոր ԱԱՀ դեբետից հաշվանցման ենթակա չէ 5 տոկոսը, այսինքն` 1,15-ը: Սակայն 5 միավոր ազատված շրջանառության 20 տոկոսը 1 միավոր է, որը փոքր է 1,15-ից: Ստացվում է, որ 0,15-ով քիչ է հաշվանցվող գումարը: Այս դեպքում պակասեցման ենթակա է 1,15 միավորը, թե՞ 1 միավորը:
Կարծես այդ մասով ոչինչ գրված չէ, իմ կարծիքով` 1,15-ը ենթակա է պակասեցման հաշվանցվող գումարից, կամ էլ պետք է վարել առանձնացված հաշվառում: