Արթուր. Բարև Ձեզ: Արդյո՞ք համատիրությունը իր հաշվին եղած գումարը կարո՞ղ է ավանդ դնել և ստանալ եկամուտ, եթե այո, ինչպե՞ս է հարկվելու: Կիսվել՝ Նման նյութեր՝ Եկամուտ համատիրության համար Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում համատիրության մոտ Անձը զբաղվում է անշարժ գույքի վաճառքով Շինարարական լիցենզիա ստանալու համար Առցանց առևտուր իրականացնելու համար
Այո, կարող է ներդնել ավանդ, սակայն անդամների համաձայնությունը բանկից երևի կուզեն, հարկվելու է շահութահարկով:
Իսկ եկամտային հարկո՞վ։ Որպես տոկոսային եկամուտ հարկ չի՞ առաջանում։
Հարկվելու է շահութահարկով:
Այլ հարկային պարտավորություն չի՞ առաջանալու:
Եթե նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը գերազանցել է 58.35 միլիոն դրամը, ԱԱՀ կվճարեք, եթե չեք անցել շեմը՝ չեք վճարի:
Այսինքն 10 տոկոս հարկ չի՞ առաջանում, միայն շահութահա՞րկ է առաջանում:
Այո, այն 18 տոկոս է:
Համատիրությունը իրավունք ունի ավանդ դնել, իսկ հարկվում է ընդհանուր կարգով` 10 տոկոսի չափով։
10 տոկոս եկամտային հարկո՞վ, իսկ շահութահարկով: