Accountant.am

Վահագն․

Բարև Ձեզ։ Մի հարց իմ մոտ առաջացավ։ 2025թ․-ին առևտրի ոլորտը շրջանառության հարկը հաշվելու ժամանակ հարկը կարող ենք նվազեցնել ձեռք բերված ապրանքների մասով 9,5 տոկոսով, հիմա ենթադրենք վաճառել ենք ապրանք 2 000 000 դրամի, ձեռք ենք բերել օրինակ 2 500 000 դրամի ապրանք հարկային հաշիվներով, ձեռք բերումների 9,5 տոկոս նվազեցումը վերաբերվու՞մ 2 500 000 դրամին և կապ չունի՞, որ այդ ձեռք բերված ապրանքների համար մատակարարներին մնացել ենք պարտք։ Ինչու՞ եմ հարցնում՝ հաշվարկի մեջ այդ տողը գրված է Առևտրական (առք ու վաճառքի) գործունեության առարկա հանդիսացող ապրանքների սկզբնական արժեք։

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

այո ձեռք բերումների 9,5 տոկոս նվազեցումը վերաբերվում 2 500 000 դրամի հաշիվներով գնումներին, այդ ձեռք բերված ապրանքների համար մատակարարներին պարտք մնալը, այլ հարց է։ 

Արթուր

Բարև Ձեզ։ Ի նկատի ունեցեք, որ Ձեր բերված օրինակում 2 000 000 վաճառված ապրանքի 10%-ը կազմում է 200 000 դրամ, իսկ ձեռքբերված 2 500 000-ի 9,5%-ը՝ 237 500: Սա նշանակում է, որ Դուք պետք է վճարեք 2 000 000 – ի գոնե 1%-ը, այսինքն 20 000 դրամ շրջանառության հարկ, իսկ մնացած նվազեցումները տեղափոխեք հաջորդ հաշվետու ժամանակաշրջաններ․

Հաշվետու ժամանակաշրջանի համար սույն հոդվածի 1-ին մասի աղյուսակի 1-ին կետով սահմանված՝ առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի մասով սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափով հաշվարկված շրջանառության հարկի գումարը նվազեցվում է սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված ծախսերի հանրագումարի 9.5 տոկոսը կազմող գումարի չափով: Եթե սույն մասով սահմանված նվազեցումներից հետո շրջանառության հարկի գումարը կազմում է առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի մեկ տոկոսից պակաս գումար, ապա ծախսերի գծով նվազեցումը կատարվում է այն չափով, որ շրջանառության հարկի գումարը կազմի առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի մեկ տոկոսը:

Մատակարարներին պարտք մնալը շրջանառության հարկի հաշվարկի հետ կապ չունի։

Գայանե

Երբ լրացնեք հաշվետվությունը և տեղադրեք Ձեր նշած 2,0 մլն և 2,5 մլն գումարնեը՝ ապա քայլերը ճիշտ անելուց կստանաք տվյալ ժամանակաշրջանի համար փոխանցման ենթակա հարկի գումարը, ինչպես նաև հաջորդ ժամանակաշրջան տեղափոխվող ծախսի գումարը։ Մատակարարի հետ պարտք ու պահանջը կապ չունի հարկի հաշվարկի հետ