Անիկա.
Առևտրի կենտրոնում աշխատող ատելյեն կարո՞ղ է միկրոյով աշխատել՝ 24 մլն-ի շեմը չի գերազանցում: Միկրոյով աշխատող կազմակերպությունների աշխատողների հետ կապված կա՞ն ինչ-որ սահմանափակումներ։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Անիկա.
Առևտրի կենտրոնում աշխատող ատելյեն կարո՞ղ է միկրոյով աշխատել՝ 24 մլն-ի շեմը չի գերազանցում: Միկրոյով աշխատող կազմակերպությունների աշխատողների հետ կապված կա՞ն ինչ-որ սահմանափակումներ։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Եթե ատելյեն կատարում է անհատական պատվերներով հագուստի արտադրություն և նորոգում, ապա հայտարարությունը ներկայացնելուց հետո կարող է գործել միկրոյի դաշտում, եթե ԱՁ-ով է գործում` կարող է ունենալ աշխատողներ, իսկ, եթե որպես ֆիզ. անձ, ապա աշխատողներ չի կարող ունենալ։
Այո, կարող եք որպես ատելյե աշխատել առևտրի կենտրոնում, իսկ աշխատողների մասով հարցին պատասխանը նայեք արդեն ըստ Ալլայի գրածի:
Այո, կարող եք:
Հագուստի արտադրություն անհատի պատվերով կամ հագուստի վերանորոգում կատարող ատելյեն կարող է աշխատել միկրոյով և ունենալ աշխատողներ, եթե գրանցվեք որպես Ա/Ձ։
Այո կարող եք հանդիսանալ միկրոձեռնարկատիրության սուբկետ: Անհրաժեշտ է իրավաբանական անձանց պետական ռեգիստրում հաշվառվել որպես ԱՁ:
Կարող եք որպես ԱՁ հաշվառման օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ հարկային մարմին ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով 257. հաշվետվաձևատեսակը և մինչև 24 միլիոն դրամ իրացման շրջանառությունը տարեկան վճարել միայն 12 000 դրամ դրոշմանիշային վճար: Մինչև հարկային տարվան հաջորդող հարկային տարվա փետրվարի 1-ը ներառյալ հարկային մարմին պետք է ներկայացնեք հաշվետվություն` նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության վերաբերյալ:
Միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողներին հարկային գործակալի կողմից վճարվող (հաշվարկվող) հարկվող եկամուտներից յուրաքանչյուր վարձու աշխատողի համար ամսական 5000 դրամի չափով եկամտային հարկի, 2.5% սոցիալական վճարի(կատարող հանդիսանալու պարագայում), 1000 դրամ դրոշմանիշային վճարի գումարները հաշվարկվում և պետական բյուջե են վճարվում մինչև եկամուտների վճարման (հաշվարկման) ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:
Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չհամարվելու սահմանափակումը գործում է միայն Երևան քաղաքի վարչական սահմաններից դուրս՝ առևտրի իրականացման վայրերում, առևտրի կենտրոններում և տոնավաճառներում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի համար։