Առևտրի իրականացման վայրի կազմակերպում

Էդգար․

Խնդրում եմ, պատասխանեք՝ առևտրի իրականացման վայրի կազմակերպումը կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Առևտրի իրականացման վայրի կազմակերպումը ինչպե՞ս կարող է համարվել միկրոձեռնարկատիրություն, եթե օրենքով սահմանված է, որ առևտրի իրականացման վայրերում, առևտրի կենտրոններում և տոնավաճառներում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել։ Դա կարող է դիտարկվել որպես մարկետինգային ծառայություններին համանման ծառայությունների մատուցում:

Ալլա

Քանի որ առևտրի իրականացման վայրի կազմակերպումը իրենից ներկայացնում է տարածքների վարձավճարի դիմաց տրամադրում ԱՁ-ներին, կազմակերպություններին կամ ֆիզ. անձանց, այդ գործունեությունը չի կարող համարվել միկրոձեռնարկատիրություն։

Ամիկում

82.30.2 Առևտրի իրականացման վայրի կազմակերպում

Այս ենթադասը ներառում է առևտրի իրականացման վայրի՝ առևտրի կենտրոնների, սպառողական ապրանքների շուկաների, գյուղատնտեսական մթերքի և կենդանի կենդանիների շուկաների, տոնավաճառների (վերնիսաժների), ցուցահանդես-վաճառքի և այլ առևտրի կետերի կազմակերպչի գործունեությունը:
Առևտրի իրականացման վայրի կազմակերպիչը ապահովում է առևտրի տարածքը համապատասխան առևտրատեխնոլոգիական սարքավորումներով, ստուգիչ չափման միջոցներով, առևտրի պատշաճ կազմակերպման համար այլ պարագաներով, գյուղատնտեսական շուկաներում՝ մթերքի որակի ստուգման համար սարքավորված լաբորատորիաների գործումը և համապատասխան օրենքներով նախատեսված այլ պայմանների պահպանումը:
Իմ կարծիքով՝ հիմնվելով տնտեսական գործունեության դասակարգչի պարզաբանման վրա, որին էլ հղում է անում միկրոձեռնարկատիրության մասով հարկային օրենսգիրքը, Ձեր գործունեությունը առևտրական գործունեություն չի, ուստի Դուք կարող եք աշխատել այս համակարգում։ 043003060