Առցանց վաճառքով զբաղվելու համար

Արթուր․

Բարև ձեզ։
Ես անհատ ձեռներեց եմ, արտադրում եմ օբսիդիանից զարդեր և վաճառքն իրականացնելու եմ Amazon կայքում, ՀՀ-ում խանութ չունեմ, վաճառք չեմ իրականացնում: Կարո՞ղ եմ արդյոք միկրոձեռնարկատիրության դաշտում աշխատել և ի՞նչ հարկեր պետք է վճարեմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Լիլիթ

Քանի որ Դուք ԱՁ եք, կարող եք աշխատել միկրոձեռնարկատիրության համակարգում, և դրա համար պետք է վճարել ոսկու գրավի հարկ, գույքահարկ:

Ալլա

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել՝
Երևան քաղաքի վարչական սահմաններում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը, Երևան քաղաքի վարչական սահմաններից դուրս՝ առևտրի իրականացման վայրերում, առևտրի կենտրոններում և տոնավաճառներում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև անձնական օգտագործման ավտոմեքենաների առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ կամ էլեկտրոնային առևտրի շրջանակներում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը։

Տիգրան

Էլեկտրոնային առևտրի շրջանակներում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը չեն կարող աշխատել միկրոձեռնարկատիրության դաշտում, օրենքով հստակ սահմանափակում է սահմանված: Պետք է աշխատեք շրջ. հարկի դաշտում, առևտրի դեպքում այն 5 % է՝ ծախսերի 4 %-ի նվազեցման հնարավորությամբ: Եթե աշխատող չունեք, պետք է վճարեք նաև ամսական 5 000 դրամ շահութահարկ, ամսական 5 000 դրամ սոց. վճար, տարեկան 12 000 դրամ զինծառայողների ֆոնդին:

Ֆլորա

Իսկ եթե ԱՁ-ն և՛ արտադրություն է իրականացնում /կարում է իր ապրանքը/, և՛ զուգահեռ նաև իր իսկ օնլայն խանութում վաճառում է ապրանքը, այդ դեպքում նույնպես չի կարո՞ղ միկրոձեռնարկություն համարվել։

Ամիկում

Իմ կարծիքով՝ կարող եք։ Թեպետ օնլայն առևտուրը բացառությունների մեջ է մտնում, բայց Դուք ըստ էության ոչ թե առուվաճառք եք անում, այլ արտադրություն։ Իսկ վճարման մասով՝ եթե աշխատող չունեք՝ միայն տարվա համար 12 000 դրամ դրոշմանիշային վճար։