Առցանց առևտուր

Գայա․

Հարցս հետևյալն է․ եթե ֆիզ․ անձը օնլայն youtube էջից երգ է գնում և անձնագրային տվյալները չեն երևում, ապա ինչպե՞ս կարելի է հաշիվ ապրանքագիր գրել, և ասեմ՝ ֆիրման մանրածախ առևտրով չի զբախվում, որ ՀԴՄ կտրոն տրվի։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Ինվոյս պետք է գրեք, եթե հնարավոր է ինչ որ տվյալների հիման վրա, կամ youtube-ի տված հաշվարկային տվյալների հիման վրա, հասկացել եմ, որ երգ է գնվում ձեզանից։

Gaya

Այո, երգ են գնում մեզանից։ Կասեք՝ հաշվարկային տվյալները որո՞նք են, միայն հաշվեհամարով ինչպե՞ս գրել ինվոյս։

Gaya

Եվ հստակ կասեք՝ ինչ որ տվյալներ դրանք որոնք են, եթե երգը արժե 500 դրամ և 100 հոգի կարող է գնել այդ երգերը։

Tigran

Ոնց հասկանում եմ youtube-ի տված հաշիվների կամ ծառայությունների մատուցման հաշիվների հիման վրա կարող եք ձևակերպել թե որքան միջնորդավճար եք իրենց վճարել ու որքանը ձեր մասն է, ՊԵԿ-ից ճշտեք թե այդ կայքը արդեն գրանցվել է ՊԵԿ-ում որպես էլեկտրոնային ծառայություն մատուցող, թե ոչ, արդեն նման կարգ կա:

Արթուր

Բարև Ձեզ։ Կարծում եմ՝ այստեղ ելքը էլեկտրոնային ՀԴՄ-ն է։ Կապվեք էլեկտրոնային ՀԴՄ ծրագրավորմամբ զբաղվող ընկերության հետ, իրենք համապատասխան կարգավորումները կանեն, որպեսզի գնման ժամանակ դուրս գրվի էլեկտրոնային ՀԴՄ կտրոն։