Վահան.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ես ցանկանում եմ օնլայն հարթակ ստեղծել, որտեղ մարդիկ կկարողանան իրենց ապրանքները վաճառել։ Վճարումը տեղի է ունենալու անկանխիկ և որոշակի միջնորդավճար պահվելուց հետո նոր փոխանցվի վաճառողի տրամադրած հաշվին։ Հարցերս հետևյալն են.
1. Արդյո՞ք անձը, ով չունի գրանցված բիզնես, կարո՞ղ է վաճառել օնլայն և խնդիրներ չունենա օրենքի հետ, ինչպես հիմա instagram-ում կամ list.am-ում է կատարվում։
2. Եթե վաճառքի գումարը փոխանցվում է մեր հաշվին, իսկ հետո նոր անցնում վաճառողի հաշվին, ի՞նչ ճանապարհով կարող եմ այնպես անել, որ հարկ վճարեմ միայն միջնորդավճարի համար։
Դուք պետք է գրանցեք կա’մ կազմակերպություն, կա’մ ԱՁ։
Ես գրանցելու եմ կազմակերպություն։ Ինձ հետաքրքրում է` արդյո՞ք ես իրավունք ունեմ թույլ տալ իմ հարթակում վաճառել այն մարդկանց, ովքեր չունեն գրանցված բիզնես:
1. Արդյո՞ք անձը, ով չունի գրանցված բիզնես, կարո՞ղ է վաճառել օնլայն և խնդիրներ չունենա օրենքի հետ, ինչպես հիմա instagram-ում կամ list.am-ում է կատարվում։ Անձը, ով չունի գրանցված բիզնես, կարող է վաճառել օնլայն և խնդիրներ կունենա օրենքի հետ, ժամանակի հարց է: instagram-ը գովազդային հարթակ է, իսկ list.am-ում կա վճարման հնարավորություն, անձինք վաճառում են անձնական ապրանքներ, քիչ չեն նաև գրանցված բիզնեսները, որոնք այդ կայքը օգտագործում են ավելի շատ գովազդի նպատակով:
2. Եթե վաճառքի գումարը փոխանցվում է մեր հաշվին, իսկ հետո նոր անցնում վաճառողի հաշվին, ի՞նչ ճանապարհով կարող եմ այնպես անել, որ հարկ վճարեմ միայն միջնորդավճարի համար։ Պետք է կնքեք կոմիսիայի պայմանագեր:
Այսինքն` ես կարող եմ վաճառել, ցանկացողների հետ օնլայն կոմիսիայի պայմանագիր կնքել, ըստ որի տվյալ անձը ընդամենը սեխմում է, որ կարդացել է և համաձայն է պայմանագրի պայմաններին և այդ ամենից հետո նա ուղղակի իրավունք ստանա վաճառել այդ հարթակու՞մ: Ու եթե նույնիսկ իր գործունեությունը անօրինական է, մեր ընկերությունը ոչ մի պատասխանատվություն չի կրի՞ օրենքի առջև (եթե պայմանագրում նշված կետ կար այդ մասին):
Այո:
Շատ լավ, մերսի շատ: