Ջուլիետտա․
Բարև Ձեզ: Պատրաստվում եմ վաճառքի օնլայն հարթակներ (ՖԲ, Ինստագրամ, կայք) ստեղծել և հագուստ վաճառել: Գրանցումով Գյումրիից եմ, իսկ վաճառքը լինելու է ամբողջ Հայաստանով մեկ: Այս դեպքում եմ կարո՞ղ եմ որպես միկրոձեռնարկատիրություն գրանցվել: Կանխավ շնորհակալություն:
Շրջհարկի դաշտում եք գործելու:
Շնորհակալ եմ:
ՖԲ-ն ու Ինստագրամը դրանք միայն գովազդային հարցն են լուծում, իսկ արդեն կայքով կարող եք անկանխիկ վճարումներ ընդունել: Միկրոյի համակարգով չեք կարող գործել որպես էլեկտրոնային առևտուր, շրջհարկով: Կարող եք էլեկտրոնային ՀԴՄ ունենալ: >
Տիգրան ջան, կարող ե՞մ խնդրել օրենքից հղում տաք: Կանխավ շնորհակալություն:
ՀՕ հ.267 5. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել` 3) Երևան քաղաքի վարչական սահմաններում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը, Երևան քաղաքի վարչական սահմաններից դուրս՝ առևտրի իրականացման վայրերում, առևտրի կենտրոններում և տոնավաճառներում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև անձնական օգտագործման ավտոմեքենաների առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ կամ էլեկտրոնային առևտրի շրջանակներում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը.:
Համ էլ մի բան էլ ավելացնեմ,անհատ ձեռնարկատերը միկրոյի համակարգով գործելու ժամկետը ստաժ չի համարվում:
Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել`
Երևան քաղաքի վարչական սահմաններում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը, Երևան քաղաքի վարչական սահմաններից դուրս՝ առևտրի իրականացման վայրերում, առևտրի կենտրոններում և տոնավաճառներում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև անձնական օգտագործման ավտոմեքենաների առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ կամ էլեկտրոնային առևտրի շրջանակներում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը.