Անի.
Բարև Ձեզ: Ցանկանում եմ բացել ԱՁ, զբաղվելու եմ օնլայն վաճառքով՝ տնտեսական ապրանքներ: Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ պայմաններով է լինելու, ունենալու է 2 աշխատակից: շնորհակալություն
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Անի.
Բարև Ձեզ: Ցանկանում եմ բացել ԱՁ, զբաղվելու եմ օնլայն վաճառքով՝ տնտեսական ապրանքներ: Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ պայմաններով է լինելու, ունենալու է 2 աշխատակից: շնորհակալություն
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Հարկվելու եք շրջհարկով, աշխատակիցների մասով ամսական հաշվետվություն պետք է հանձնեք, շրջանառության հետ կապված եռամսյակային հաշվետվություն պետք է ուղարկեք: Պետք է ունենաք հդմ:
Պետք է գործեք շրջհարկի համակարգում կամ ԱԱՀ-ի, ՀԴՄ-ն անպայման է, Ա/Ձ-ի ու աշխատողների հետ կապված վճարումները ու պահումները պետք է կատարեք:
Աշխատողների հետ կապված վճարելու եք 22 տոկոս եկամտային, 3,5 տոկոս սոց. վճար և դրոշմանիշային, ԱՁ գծով ամսական 5 000 դրամ եկամտային, 5 000 դրամ սոց. վճար, տարեկան դրոշմանիշային, եռամսյակային շրջ. հարկ մոտավորապես 1,5 տոկոս։
Տվյալ դեպքում որևէ արտառոց բան չկա, պիտի բացեք Ձեր կազմակերպությունը, ընտրեք հարկատեսակը (բացառությամբ միկրոձեռնարկատիրության սուբեկտի) և սովորականի նման աշխատեք ՀՀ հարկային և աշխատանքային օրենսդրությանը համապատասխան։