Թամարա.
Ուզում եմ առցանց սոց. ցանցերի միջոցով գովազդ անել և վաճառել ապրանքներ, բայց իմ անունով ԱՁ կամ ՍՊԸ չունեմ, կարո՞ղ եմ, թե՞ հարկային դաշտ պետք է մտնել, ու եթե ԱՁ բացեմ, կարո՞ղ եմ տարբեր ապրանքներ վաճառել՝ թանկարժեք մետաղից սկսած՝ վերջացրած կահույքով կամ մեխով:
Պետք է գրանցել ԱՁ կամ ՍՊԸ, հակառակ պարագայում հնարավոր է խնդրներ` օրինակ ապօրինի ձեռնարկատիրություն:
Առանց պետական գրանցման, հաշվառման (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի) կամ առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) լիցենզավորման ենթակա կամ օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելը, որը զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանը զգալի վնաս պատճառելով`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկ տարի ժամկետով: