Օլգա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ ինձ օգնել։ Անցած տարվանից ես աշխատում եմ ֆրիլանս և անցկացնում եմ օնլայն հոգեբանական խորհրդատվություն։ Ստանում եմ արտասահմանից գումար քարտիս վրա։ Արդյո՞ք հարկավոր է այս տարի ներկայացնել հայտարարագիր։ Հնարավո՞ր է աշխատել որպես անհատ և ստանալ ՀՎՀՀ հարկերը վճարելու համար, թե՞ հարկավոր է բացել ԱՁ։ Ինչպե՞ս պետք է գրանցել այդ եկամուտը, և ինչպե՞ս է այն հարկվում։ Անչափ շնորհակալ կլինեմ պատասխանների համար։
1 Արդյո՞ք հարկավոր է այս տարի ներկայացնել հայտարարագիր։ հիմա ոչ,2025-ից, 2 Հնարավո՞ր է աշխատել որպես անհատ և ստանալ ՀՎՀՀ հարկերը վճարելու համար,այո,3 թե՞ հարկավոր է բացել ԱՁ։պետք չի, 4 Ինչպե՞ս պետք է գրանցել այդ եկամուտը, և ինչպե՞ս է այն հարկվում։ պետք է հաշվեք ինքնուրույն կամ մասնագետի օգնությամբ ըստ տվյալ արժույթի փոխարժեքների,
Տիգրան ջան, շնորհակալ եմ պատասխանի համար։ Իսկ քանի՞ տոկոս ստացված գումարից պետք է վճարվի։ Ինչքան գիտեմ 20%։ Ես նաև աշխատում եմ, որպես գրանցված աշխատող վճարվում են բոլոր հարկերս։ Բավարար կլինի ստանալ հվհհ և վճարել հարկերը այդ 20%, թե՞ պետք է նաև ինչ-որ գումար վճարվի և հաշվետվություն ներկայացվի։
Իսկ քանի տոկոս ստացված գումարից պետք է վճարվի? 20% եկամտային հարկ, ուրեմն կստացվի լրացուցիչ հարկեր կվճարեք հիմա, դա ավելի լավ է հաշվեք 2025 թվականից, քանի 2025-ի համար արդեն բոլորը պետք է հայտարարագրեր ներկայացնեն, հիմա բոլորին չի վերաբերում
Իսկ խնդիր չի՞ առաջանա 2023-25թ․ հարկերը չվճարելու պատճառով։
խնդիր չի առաջանա 2023-24թ․ հաշվով, Իսկ 2025թ․-ից արդեն այդ եկամուտները պետք է հաշվառեք
Շնորհակալ եմ շատ պատասխանների համար։