Լևոն․
Բարև ձեզ, ցանկանում եմ էլեկտրական կիթառ պատվիրեմ Գերմանիայից, արժեքը մոտ 960€, ուզում են իմանալ՝ բացի 200 000 դրամի շեմը անցնելու վճարից ուրիշ վճարի կարիք կա՞, թե՞ ոչ, (քաշը մոտ 6 կգ, չափսերը 80,50,15 սմ.), մերսի։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Լևոն․
Բարև ձեզ, ցանկանում եմ էլեկտրական կիթառ պատվիրեմ Գերմանիայից, արժեքը մոտ 960€, ուզում են իմանալ՝ բացի 200 000 դրամի շեմը անցնելու վճարից ուրիշ վճարի կարիք կա՞, թե՞ ոչ, (քաշը մոտ 6 կգ, չափսերը 80,50,15 սմ.), մերսի։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Բարև Ձեզ։ Համաձայն “Մաքսային կարգավորման մասին” ՀՀ օրենքի՝
Միության անդամ չհանդիսացող պետություններից ֆիզիկական անձանց անձնական օգտագործման ապրանքները միջազգային փոստային առաքումներով կամ փոխադրողի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվում են առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման, եթե ապրանքների արժեքը չի գերազանցում 200 հազար դրամը, և (կամ) քաշը չի գերազանցում 31 կիլոգրամը:
Շեմը գերազանցելու դեպքում անհրաժեշտ է վճարել գերազանցող գումարի 15%-ը։
Այլ վճարումներ չկան։
Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից ՀՀ ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների հետ կապված՝ միասնական դրույքաչափերով գանձվող մաքսատուրքերը ու հարկերը, ինչպես նաև միագումար մաքսային վճարի ձևով գանձվող մաքսատուրքերը ենթակա են վճարման օրենսգրքով սահմանված կարգով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշմամբ սահմանված չափաքանակների և դրույքաչափերի համաձայն:
ՀՀ կառավարության 2020 թվականի փետրվարի 13-ի «Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից կամ նրանց հասցեով Հայաստանի Հանրապետություն ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակներն ու ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելու և անուղղակի հարկերի վճարումն իրականացնելու պարտավորության վերաբերյալ ծանուցման օրինակելի ձևը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի թիվ 865-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 171-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից կամ նրանց հասցեով Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները: Այսինքն՝ մինչև 200 000 դրամ։ կամ 31 կգ չգերազանցող ապրանքները։