ԱՆԻ.
Բարև ձեզ: Մեր կազմակերպությունը զբաղվում է շինարարությամբ և գազաֆիկացման աշխատանքներով: Ասացեք, խնդրում եմ, արդյոք մեր կազմակերպության գանձապահի աշխատանքը համարվում է առողջության համար վնասակար, նրան տրվում է արդյոք լրացուցիչ արձակուրդ և աշխատավարձի հավելում: Շնորհակալություն:
Ուշադրություն դարձրեք, որ առողջության համար վնասակար է համարվում կանխիկ դրամը վերահաշվարկող և տեսակավորող գանձապահների աշխատանքը:Այդ դեպքում վճարվում է հավելում նրա տարիֆային աշխատավարձի ոչ պակաս, քան 30 տոկոսի չափով, իսկ լրացուցիչ արձակուրդի համար տեղեկություն ինչքան որ փնտրում ենք, դեռ չենք կարողանում գտնել:
Հարգելի Անի
Ձեր գանձապահի աշխատանքը չի համարվում վնասակար, եթե նա դրամը վերահաշվող և տեսակավորող չէ: Իսկ լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող աշխատողների ցանկը սահմանված է ՀՀ կառավարության 11 օգոստոսի 2005 թվականի N 1384-Ն որոշմամբ: