Էլինա․
Հարգելի հաշվապահներ, հարցս 189 ձևում առողջության ապահովագրության վճարները ցույց տալու վերաբերյալ է։
1․ Ճի՞շտ եմ հասկանում, որ եթե 1 հոգու 1 ամսվա գումարը 22 000 է, ապա պիտի ցույց տամ 1․8 վանդակում 12 000 (10 000 գերազանցող մասը)
2․ հաշվետվության 2-րդ բաժնում եկամտի կոդերի մեջ կա 011 – ֆիզիկական անձի համար ապահովագրավճար, ի՞նչ եմ ցույց տալիս այդ տողում
3․ կազմակերպությունը ներառել է առողջության ապահովագրության ցուցակներում նաև որոշ աշխատողների բարեկամներին, ի՞նչպես եմ ցույց տալիս այդ գումարը և ճ՞իշտ եմ հասկանում, որ 10 000-ը գերազանցելու պայմանը բարեկամների գումարներին չի վերաբերվում։
Կանխավ շնորհակալ եմ օգնության համար։
1 Այո, ճիշտ եք, 2 [2.1] սյունակում նշվում է հաշվետու ամսվա համար [2.2] սյունակում նշված եկամտի և եկամուտ ստացողների քաղաքացիության կոդը (ՀՀ քաղաքացի կամ օտարերկրացի` օտարերկրյա քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ),այո ՀՀ քաղաքացիների 011 Եկամտի կոդն է – ֆիզիկական անձի համար ապահովագրավճար:
Տիգրան ջան, իսկ քանի՞ տոկոս է հարկվում 2-րդ բաժնի 011 կոդի տակ /ընտանիքի անդամների համար/ գումարը, էլի՞ 22։ Ինքնուրույն է անհրաժեշտ լրացնել, վստահ չեմ որ ճիշտ հասկացա, ՀՕ 150 հոդվածից ենթադրում եմ 22 տոկոս է հարկվում։
Այո, էլի 22 տոկոս։
Դուք ճիշտ եք, 10 000-ը գերազանցելու պայմանը բարեկամների գումարներին չի վերաբերվում։