Անահիտ.
Բարև Ձեզ։ Եթե կազմակերպությանը առհաշիվ անձը ամսվա վերջում ներկայացնում է առհաշիվ հաշվետվություն, որի գումարը չի գերազանցում 3 միլիոնը, մեկ դրամարկղի ելքի օրդերով վճարվում է առհաշվի գումարը (ելքի օրդերով միանվագ գումարը գերազանցում է 300 000֊ը, բայց ոչ մի ՀԴՄ֊ի գումար չի գերազանցում 300 000֊ը)։ Այստեղ որևէ սխալ կա՞:
Օրենքի կիրառության իմաստով ապրանքների ձեռքբերման, ծառայությունների ստացման և (կամ) աշխատանքների ընդունման դիմաց վճարումներ կատարողի համար կանխիկ վճարում չի համարվում, եթե վճարումները կատարվում են առհաշիվ անձի վճարային քարտի միջոցով` այդ թվում՝ այն դեպքերում, երբ առհաշիվ անձի հաշվետվության հիման վրա կազմակերպության կամ ԱԱՀ վճարող համարվող անհատ ձեռնարկատիրոջ կողմից առհաշիվ անձին փոխհատուցումը կատարվել է կանխիկ վճարմամբ:
Ստացվում է, որ պետք է առհաշիվ գումարը անկանխիկ տաք ու առհաշիվ անձը դրանից հետո արդեն հիմքերը բերի ներկայացնի:
Հաշվառումն իրականացվում է 528 հաշվով։
Ներկայացնում է առհաշիվ անձը ծախսերը ամսվա վերջում, որի հիման վրա դրամարկղի ելքի օրդերով վճարվում է առհաշվի պարտքը։
Խախտում կա՞, եթե դե-ով 300 000-ը գերազանցող գումար է, ելք արվում առհաշիվ պարտքը մարելու համար։
Կարծում եմ այս պահին խախտման մասին դժվար կլինի ասել,սակայն Ալլայի գրածը հին պաշտոնական պարզաբանման հիման վրա է, կասկածի տեղիք չտալու ու նաև հնարավոր է առաջիկայում կանխիկ գործարքների սահմանափակող օրենքի ընդունման հանգամանքներից ելնելով ավելի լավ է անկանխիկ տվեք այդ առհաշիվ գումարը,թե չէ եթե պարբերական բնույթի գնումներ են կատարվում,ապա հաստատ կասկածի տեղիք եք տալու:
Եթե խնդիր եք տեսնում դիմեք ֆիննախ պարզաբանման նպատակով, քանի որ ՀՕ գործելու պահից սկսած հին դրամարկղային գործարքների օրենքը ուժը կորցրել է,իսկ նոր պարզաբանում 2018-իս սկսած առկա չէ: