Սաթեն.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ շտապ պատասխանեք.
– Կարո՞ղ եմ կազմակերպության աշխատակցի Ռուսաստան գործուղման համար դրամարկղից կանխիկ առհաշիվ գումար տրամադրել, որը ներառում է օրապահիկ, գիշերավարձ և հետադարձ տոմս:
– Եթե առհաշիվ վճարում եմ դոլարին համարժեք դրամ, ապա երբ որ կատարեմ վերջնահաշվարկ, պե՞տք է նաև տվյալ օրվա ԿԲ-ի կուրսով վերագնահատեմ տրված առհաշիվ գումարը, հետո նոր կատարված ծախսերը ԿԲ-ի կուրսով հաշվեմ ու հանեմ:
Գործուղման վրա չի տարածվում:
ՀՀ օրենքը դրամարկղային գործառնությունների մասին, հոդված 6, կետ 3:
Շատ շնորհակալություն:
Առհաշիվ գումարներ կարող եք տրամադրել միայն ՀՀ օրենքով սահմանված գումարային չափով, այն էլ միայն ՀՀ դրամով, որի դիմաց պետք է պահանջեք գիշերակացի (հյուրանոցի) կտրոնները և ավիատոմսը, օրապահիկի համար հատկացված գումարը օրենքի սահմանում թույլատրելի ծախս է: