Առհաշիվ գումարների ծախսման մասին հաշվետվություն

ԱՆՆԱ.

Հարգելիներս, ասացեք խնդրեմ, արդյո՞ք կազմակերպությունն իրավունք ունի առհաշիվ գումարների ծախսման մասին հաշվետվությունով երևացող պարտքը աշխատակցին տա մի քանի ամիս ուշացումով: Սա կարո՞ղ է խախտում դիտվել: Մեկ հարց ևս. կազմակերպությունը կարո՞ղ է որպես ծախս նվազեցնել հարկայինի կողմից հարկերը վճարելն ուշացնելու հետևանքով հաշվարկված տույժերը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արծրուն

Հարգելի Աննա ջան,
1-ին հարցի դեպքում` առհաշիվ անձը կդիտվի որպես կրեդիտոր և Ձեր տրված գումարը կհամարվի կրեդիտորական պարտք:
2-րդ հարցի դեպքում` հարկային տույժ և տուգանքները չեն դիտվում որպես ծախս և ենթակա չեն նվազեցման միանշանակ, քանի որ Ձեր մեղավորությունն է: