Առհաշիվ գումարի տրամադրում

Արտակ․

Բարև Ձեզ։ Հուլիսի 01-ից կատարվող փոփոխություններով առհաշիվ գումարների տրամադրումը նույնպե՞ս պետք է կատարվեն անկանխիկ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Առհաշիվ գումարի տրամադրաման նպատակը կարևոր է. ներկայացուցչական ծախuերի դիմաց կատարվող վճարումները, գործուղման նպատակով կատարվող վճարումները պետք է կատարվեն անկանխիկ։

Արտակ

Հարգելի Տիգրան,
1․Գործուղումից տարբեր նպատակներով առհաշիվ տրվող գումարների մասին է խոսքը։
2․Օրենքում նշված է՝ գործուղման նպատակով կատարվող անկանխիկ ձևով վճարումների (կարծես թե գործուղվող անձի ծախսի մասի՞ն է խոսքը), իսկ գործուղման նպատակով տրվող գումա՞րը։

Tigran

2 Գործուղման նպատակով տրվող գումարը պետք է տրվի անկանխիկ,
1 մինչև 300000-ը եթե Գործուղումից, ներկայացուցչականից տարբեր նպատակներով է, արելի է տալ առհաշիվ, դեռ այդ սահմանաչափը չեն պակասեցրել։

Արտակ

Կներեք, բայց ի՞նչ 300 000 – ի մասին է խոսքը, օրենքի հղում կուղարկե՞ք։

Tigran

Հարկ. Օրենսգրքի 386-րդ հոդված․
1. Ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործարքների դիմաց Հայաստանի Հանրապետության տարածքում կանխիկ դրամով վճարումների նկատմամբ կիրառվում են հետևյալ սահմանափակումները.
1) ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման յուրաքանչյուր գործարքի դիմաց կանխիկ դրամով գումարի վճարման առավելագույն չափը սահմանվում է 300 հազար դրամ (ներառյալԱԱՀ-ի գումարը), իսկ մեկ ամսվա ընթացքում այդպիսի գործարքների հանրագումարի մասով 3 միլիոն դրամ (ներառյալԱԱՀ-ի գումարը).
2) ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման յուրաքանչյուր գործարքի դիմաց կանխիկ դրամով գումարի ընդունման առավելագույն չափը սահմանվում է 300 հազար դրամ (ներառյալ
ԱԱՀ-ի գումարը), իսկ մեկ ամսվա ընթացքում այդպիսի գործարքների հանրագումարի մասով3 միլիոն դրամ (ներառյալ ԱԱՀ-ի գումարը), բացառությամբ սույն մասի 3-րդ կետով սահմանված դեպքերի.
3) մանրածախ առևտրում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման յուրաքանչյուր գործարքի դիմաց անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձից կանխիկ դրամով գումարի ընդունման առավելագույն չափը սահմանվում է 3 միլիոն դրամ (ներառյալԱԱՀ-ի գումարը), իսկ եթե մանրածախ առևտրում ապրանքների մատակարարման համար սահմանված կարգով դուրս է գրվում ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշիվ, ապա այդ գործարքների դիմաց Հայաստանի Հանրապետության տարածքում կանխիկ դրամով գումարի ընդունման առավելագույն չափը չի կիրառվում:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված սահմանափակումները՝
1) կիրառելի են՝
ա. կոմիսիոներին, գործակալին կամ հանձնակատարին հասանելիք գումարների (միջնորդավճարների) վճարման կամ ընդունման դեպքերում,
բ. կոմիտենտի, պրինցիպալի կամ հանձնարարողի՝ համապատասխանաբար կոմիսիոներից, գործակալից կամ հանձնակատարից գումարների ընդունման դեպքերում:
2) կիրառելի չեն կոմիսիոների, գործակալի կամ հանձնակատարի կողմից համապատասխանաբար կոմիտենտին, պրինցիպալին կամ հանձնարարողին կանխիկ դրամով գումարի վճարման, ինչպես նաև ապրանքների վերջնական գնորդներից, աշխատանքներ ընդունողներից կամ ծառայություններ ստացողներից կանխիկ դրամով գումարի ընդունման դեպքերում.
3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված սահմանափակումների կիրառության իմաստով՝
1) կանխիկ դրամով վճարում է համարվում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման յուրաքանչյուր գործարքի դիմաց կատարվող բոլոր վճարումների (այդ թվում
կանխավճարների, մասնակի վճարումների) հանրագումարը.
2) կանխիկ դրամով վճարում չի համարվում այն վճարումը, որի մասով դուրս է գրվել Օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերության 4-րդ կետով սահմանված՝ ապրանք ձեռք բերող, աշխատանք ընդունող և (կամ) ծառայություն ստացող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի՝ հարկ վճարողի հաշվառման համարը պարունակող՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն:
4. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված սահմանափակումները չեն տարածվում ներկայացուցչական ծախսերի դիմաց կատարվող վճարումների, ֆիզիկական անձանց կատարվող՝ նրանց անձնական կամ պասիվ եկամուտներին վերաբերող վճարումների (մասնավորապես՝ աշխատավարձի, դրան հավասարեցված վճարումների, նպաստների, կրթաթոշակների, կենսաթոշակների, փոխհատուցման վճարների), գյուղատնտեսական արտադրանք արտադրող՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հետ կնքված գրավոր պայմանագրերի հիման վրա նրանցից գնված գյուղատնտեսական արտադրանքի դիմաց կատարվող վճարումների, ինչպես նաև անմիջականորեն գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից միս ձեռք բերելու դիմաց կատարվող վճարումների վրա:
«5․ Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված սահմանափակումները կիրառվում են, եթե «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով՝ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված սահմանափակումներից ցածր չափով սահմանափակումներ սահմանված չեն։ «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կանխիկ դրամով վճարումների նկատմամբ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված սահմանափակումներից ցածր չափով սահմանափակումները Օրենսգրքի 419-րդ հոդվածի կիրառության իմաստով համարվում են կանխիկ դրամով վճարումների նկատմամբ սահմանափակումներ։ Սույն հոդվածի 2-4-րդ մասերով սահմանված կարգավորումները կիրառվում են, եթե «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով այլ բան նախատեսված չէ։»։

Արտակ

Հարգելի Տիգրան, դուք նշել եք մինչև 300000-ը եթե Գործուղումից, ներկայացուցչականից տարբեր նպատակներով է, կարելի է տալ առհաշիվ, դեռ այդ սահմանաչափը չեն պակասեցրել և նշել եք կանխիկ գործարքների մասին օրենքը։

1․Հարցս Գործուղումից տարբեր նպատակներով առհաշիվ տրվող գումարների մասին է (առհաշիվ անձին կազմակերպությունից տրվող գումարի մասինե խոսքը)։

Tigran

Առհաշիվ կարող եք, եթե ֆիզ.անձ է, տնտեսվարողին +նոտար չեք կարող։

Մարինե

Եթե Երևան քաղաքում եք գրանցված՝ այո, եթե մարզկենտրոններում եք, ապա մինչև 2023թ, հուլիսի 01-ը կարող եք վճարել կանխիկ եղանակով, իսկ եթե այլ վայրերում եք գրանցված, ապա մինչև 2024թ, հուլիսի 01-ը: