Սոնա.
Սիրելիներս, առհաշիվ գումար եմ ուզում տրամադրել գործուղման նպատակով Թեհրան, որպեսզի տնօրենը ապրանքներ ձեռք բերի Թեհրանից: Կարո՞ղ եմ արդյոք դոլլար տամ որպես առհաշիվ գումար, քանի որ ապրանքները պետք է գնվի դոլլարով այնտեղ, ոչ թե փոխանցումով, այլ կանխիկ:
Շտապ է անհրաժեշտ: Կանխավ շնորհակալ եմ:
Բարև Ձեզ, Սոնա,եթե դուք ունեք միայն դրամային դրամարկղ,ապա պետք է դրամով դուրս գրեք,ապա ձեռք բերեք չենջի փաստաթուղթ այդ գումարին համաժեք,որը կկցեք ձեռք բերված ապրանքների հ/ա-ին,իսկ եթե ունեք արտարժութային դրամարկղ,ապա դրամարկղի օրենքը թույլ է տալիս դա անել
Ես լիովին համաձայն եմ Աննաի հետ:
Դուք իրավունք չունեք դրամի դրամարկղից դոլարով ելք տաք կարողեք համարժեք դրամ տաք կամ եթե դոլարի հաշվարկային հաշիվ ունեք կարաք բանկից առհաշիվ տրամադրեք իմ կարծիքով տենց ավելի ճիշտ կլինի:
Մերսի շատ,մի միտք ունեմ.կարող եմ արդյոք իմ դոլլարային հաշվից փոխանցեմ տնօրենի դոլլարային հաշվին որպես առ հաշիվ գումար ապրանքներ ձեռք բերելու նպատակով:
Բարի օր,
Հարգելի Սոնա, բայց արդյո’ք Իրանում հնարավոր է ԱՄՆ դոլարով ներմուծելը և իրանական փողի փոխանակելը: Իմ իմանալով կան սահմանափակումներ Իրանում ԱՄՆ դոլարի վրա: Իմ կարծիքվ, ավելի ճիշտ է գործարքը եվրո-ով անեք:
Կարողեք միայն ցանկալի կլին փոխանցման նպատակի մեջ գրեք, որ առհաշիվեք տրամադրում ուղակի հետագայում ավելորդ հարցերից խուսափելու համար: 😉
Այո,փոխանցման հանձնարագրում անպայման նշել ,որպես առհաշիվ գումար:Բայց Աննայի պատասխանը ավելի նպատակահարմար է:Դա իմ կարծիքն է: