Դավիթ Ասատրյան.
Հին առաքման գիրքը վերացավ, նոր գիրք ստեղծվեց, որտեղ պետք է հաշվառվի ապրանքների առաքման կամ տեղափոխման ուղեկցող փաստաթղթերը, այսպես ասած բեռնագրերը: Ճիշտ է գիրքը կարող ես ունենալ ապրիլից, սակայն բեռնագրերը արդեն պիտի գրես, հունվարից, այսինքն, երեք ամիս կուտակված թղթերը պետք է լրացնես գրքում ապրիլին: Հարկերի մասին օրենքի հավելված 4-ով սահմանված են վավերապայմաններ, թե ինչ պետք է գրվի բեռնագրում, սակայն օրինակելի ձև չի զետեղված: Սա մեկ… Կարգը կարդալուց առաջացել են բազում հարցեր, դրանք են`
Հարց 1. Պե՞տք է արդյոք կնքվի և ստորագրվի բեռնագիրը առաքողը, բացի այդ պե՞տք է արդյոք հաստատի իր կնիքով և/կամ ստորագրությամբ ստացողը
Հարց 2. Ո՞վ է ստուգելու այդ բեռնագիրը ճանապարհին: Պետավտոտեսու՞չը: Հարկային տեսու՞չը:
Հարց 3. Ու՞մ մոտ պետք է լինի այդ բեռնագիրը: Վարորդի՞: Վարորդը կարող է քո աշխատողը չլինի…
Հարց 4. Ի՞նչ ընդհանուր գումար պետք է գրվի: Վաճառքի՞ գինը, թե՞ ինքնարժեքը: Եթե գրված է 1000 դրամ, մեկ միլիոնի փոխարեն կամ հակառակը, ի՞նչ պատասխանատվություն է սահմանված:
Հարց 5. Ինչպե՞ս պետք է բացահայտվի ավելցուկ ապրանքը, եթե քանակի վերաբերյալ նշում չպիտի լինի բեռնագրում, միայն գումարի մասին է խոսք գնում…
Հարց 6. Եթե Վաճառողի պահեստից, ասենք ք.Երևան, Գնորդը տեղափոխում է ք.Կապան, ո՞վ պիտի գրի բեռնագիրը, Վաճառո՞ղը, թե՞ Գնորդը: Փաստորեն ճանապարհին ապրանքը հանդիսանում է Գնորդի սեփականությունը, բայց բեռնագիր չկա, քանի որ Գնորդի պահեստը, գիրքը, թղթերը, գրողը գտնվում է Կապանում, իսկ նախորոք ճիշտ գրել, թե ինչ է բերելու վարորդը Երևանից, առնվազն Նոստրադամուս պիտի լինես:
Հարց 7. Բեռնագիրը լրացվում է, ասենք, Արտաշատից Մասիս երթուղով, բայց Մասիսը փակ է լինում, և վարորդը ապրանքը հետ է բերում, ճանապարհին հանդիպում և ավտոտեսուչին, և հարկային տեսուչին: Ստացվում է, որ բեռնագիրը սխալ է լրացված, և տուգանք…
Հարց 8. Ճանապարհին բեռնագիրը կորում է, կամ քամին է տանում, կամ սուրճ է թափվում վրան և այլն, ստացվում է օրենքի խախտում, և տուգանք…
Կարող եմ շարունակել հարցերս անսահման… Բայց…
Մի խոսքով, ես ամաչում եմ, որ ապրում եմ էս “Օրենքի” երկրում… Ամոթ է…
virab1199 շնիկ mail.ru գրի էլ. փոստիս:
Լուրջ ես զարմացած եմ… դու գոնե բեռնագիր տեսած կա՞ս:
Համաձայն “Հարկերի մասին” օրենքի հավելված 4-ով պահանջվող վավերապայմանների էդպիսի “բեռնագիր” չեմ տեսել, դու էլ չես տեսել, իսկ եթե դու ի նկատի ունես գրախանութում վաճառվող սովորական բեռնագիրը, ապա այն շատ հեռու է օրենքից… david456 շնիկ list.ru