MisterA.
- Եթե պարզեցված ընթացակարգով հարկվող իրավաբանական անձը զբաղվում է մեծածախ առևտրով,ապա առաքման գիրք վարում է, իսկ հասույթի գիրք` ոչ:
- Եթե պարզեցված ընթացակարգով հարկվող իրավաբանական անձը զբաղվում է մանրածախ առևտրով (ունի ՀԴՄ), ապա առաքման և հասույթի գրքեր չի վարում:
- Եթե պարզեցված ընթացակարգով հարկվող իրավաբանական անձը զբաղվում է և´ մանրածախ, և´ մեծածախ առևտրով (ունի ՀԴՄ), ապա առաքման գիրք վարում է, իսկ հասույթի գիրք` ոչ:
Ամեն դեպքում պարզեցված ընթացակարգով հարկվող կազմակերպությունները հասույթի գրքեր չեն վարում:
Ամեն դեպքում մեծածախ առևտրով զբաղվող կազմակերպությունները, անկախ այն բանից, թե հարկվում են ընդհանուր, թե` պարզեցված ընթացակարգով, վարում են առաքման գրքեր:
Երբեմն հարցեր են ծագում նաև մեկից ավելի առաքման գրքեր կամ մեկից ավելի հասույթի գրքեր ունենալու հետ կապված:
Եթե կազմակերպությունը ունի պահեստ և խանութ, ապա պահեստից իրացման դեպքում (հարկային հաշիվ) կամ խանութ ապրանքը տեղափոխելու դեպքում (ելքի ապրանքագիր) կատարվում է գրառում պահեստի առաքման գրքում, իսկ եթե վաճառք է կատարվում խանութից, ապա հաշիվ ապրանքագիրը գրանցվում է համապատասխանաբար խանութի առաքման գրքում:
Հասույթի գիրք տրամադրվում է միայն խանութին:
Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս. առաքվող, տեղափոխվող ապրանքների գրքի լրացման կարգում նշվում է, որ վաճառակետերում իրացված (վաճառված) ապրանքը ևս համարվում է առաքված և պետք է գրանցվի առաքվող ապրանքների գրքում: Եվ քանի որ գրքում նշվում է միայն հաշիվ-ապրանքագրի համարը, միայն կտրոնով և օրդերով վաճառված ապրանքը չի՞ գրանցվում այլևս գրքում: Նախապես շնորհակալություն:
Առաքվող ապրանքը ներառում է`
ա) տնտեսավարող սուբյեկտի կողմից այլ տնտեսավարող սուբյեկտներին իրացնելու համար նախատեսված ապրանքը (այդ թվում` կոմիսիոն վաճառքի ձևով և այլն).
բ) իրացման համար չնախատեսված ապրանքների (պատրաստի արտադրանքի) տրամադրումը (հատկացումը, բացթողումը, այլ ձևով օտարումը, այդ թվում` անհատույց):
Առաքվող ապրանք է համարվում նաև առևտրական կետից տնտեսավարող սուբյեկտներին իրացվող (վաճառվող, տրամադրվող) ապրանքը:
Այսինքն` բնակչությանը վաճառվող ապրանքը (“…միայն կտրոնով և օրդերով վաճառված ապրանքը…”) առաքվող չի համարվում: