Արփինե.
Բարև ձեզ։ G 47190 (մանրածախ առևտուր ոչ մաստագիտացված խանութներում) դասակարգչով, շրջ. հարկի դաշտում աշխատող ԱՁ-ն առաքման տարբերակով ապրանքների վաճառքի դեպքում այլ հարկեր չի վճարում չէ՞, դուրս է գրում հաշիվը և նույն՝ 5 % – 4 %, բայց ոչ պակաս քան 1,5 % սկզբունքով հարկվում։ Նախապես շնորհակալ եմ։
Այո, բայց ուշադիր եղեք, ծախսագրվում են միայն ձեռք բերված ապրանքների գծով փաստաթղթորեն հիմնավորված ծախսերը:
Մերսի շատ, էդ մասով խնդիր չկա փաստաթղթով ձեռք բերված ապրանք է, մի մասն էլ ներմուծված։
Այլ հարկեր չի վճարվում, եթե դրոշմավորման կամ դրոշմապիտակավորման, բնապահպանական հարկով հարկման ենթակա ապրանքներ չեք ներմուծում:
Կաթսաներ ենք ներմուծել։
Շատ լավ, այո, շրջ. հարկը այն չափով, ինչպես գիտեիք, գրանցված աշխատողներ չունե՞ք, եթե կան նրանց պահումներն էլ իրենց աշխատավարձից պետք է կատարվի: