Առաքման գրքում հաշիվների գրանցման վերաբերյալ

Արթուր.

Խնդրում եմ պատասխանել հարցիս: Ես հաշիվներս դուրս եմ գրում բացառապես էլեկտրոնային, բայց ունեմ նաև ազատված շրջանառություն, որի համար դուրս եմ գրում սովորական հաշիվ` առանց ԱԱՀ-ի` համապատասխան օրենքի: Առաքումների գրքում պե՞տք է գրանցեմ բոլորը, թե՞ միայն սովորական հաշիվները:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արփինե

Պետք է գրել միայն առանց ԱԱՀ հաշիվները, բայց եթե ունեցար թեկուզ մեկ թղթային հաշիվ ԱԱՀ-ով, որը գրում ես առաքման գրքում, ապա տվյալ ամսվա բոլոր հաշիվները, նաև էլեկտրոնային, պետք է գրես գրքում, աշխատիր թղթային հաշիվ դուրս չգրես:

Anna

Արթուր, առաքման գրքում լրացնում եք միայն թղթային ձևով դուրս գրված հաշիվները: Առաքումների գրանցման գրքում չի գրանցվում ԱԱՀ վճարող համարվող անձանց կողմից օրենքով սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշիվներով առաքումը:

Araik

Հարգելի Արթուր, եթե հետամուտ լինենք օրենքի տառին, “Սույն կարգի դրույթները չեն տարածվում՝ ա) «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի համաձայն ԱԱՀ վճարող համարվող այն անձանց վրա, որոնք հարկային հաշիվները ԱԱՀ-ի հաշվետու ժամանակաշրջանում օրենքով սահմանված կարգով դուրս են գրում բացառապես էլեկտրոնային եղանակով…” ստացվում է որ բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվներ դուրս գրող կազմակերպությունը կարող է առաքման գրքին ընդանրապես չկպնել (անկախ նրանից թե այլ տիպի փաստաթղթեր դւրս են գրվել թե ոչ ), քանի որ “Սույն կարգի դրույթները չեն տարածվում”, այսինքն ոչ թե կարգի որևե կետ կամ մաս կամ առանձին վերցրած դրությ, այլ “Սույն կարգի դրույթները …”: Տրամաբանությունից դուրս է, սակայն ինչպես ասում են “մեռնեմ օրենքին”:

Hasmik

Իսկ եթե ես ունեմ մանրածախ խանութներ, և միայն ներքին տեղափոխություններն են թղթային, արդյո՞ք պետք է դրանք գրանցել , թե՞ ոչ:

Արթուր

Այո, պետք է գրանցեք: