Առաքման գրքի հետ կապված

Աշխեն.

Բարև ձեզ: Ես մի հարց ունեմ առաքման գրքի լրացման հետ կապված. ես լսել եմ գործող հաշվապահներից, որ առաքման գրքի ամեն նոր էջի հետ պետք է տողերի համարակալումը նորից սկսել: Արդյոք որտեղ է ամրագրված, որ առաքման գրքի յուրաքանչյուր էջում տողերը պետք է համարակալվեն սկսած մեկից: Նախօրոք շնորհակալություն եմ հայտնում:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արթուր

Աշխեն ես ունեմ 2 առաքման գիրք ու առաջին անգամ եմ լսում, որ ամեն էջում տողորը պետք է 1-ից համարակալվի

Էդիկ

Բարև Աշխեն: Ինձ հետաքրքրեց Ձեր կողմից բարձրացված հարցը: Ես համարակալումը շարունակում եմ մինչև գրքի ավարտվելը շարունակական: Այնուամենայնիվ ես կցանկանայի մեջբերել ՀՀԿ ՈՐՈՇՈՒՄԻՑ.

“9. Առաքումների գրանցման գրքում գրանցում կատարելուց հետո գնորդին (ստացողին) տրվող հաշիվ-ապրանքագրի վերևի աջ անկյունում կատարվում է «Առաքողի գրանցման գրքի N ____» գրառումը և գրառման մեջ համարի համար նախատեսված մասում լրացվում է առաքողի առաքումների գրանցման գրքի էջի` տվյալ հաշվարկային փաստաթղթի գրանցման տողի հերթական համարը` ըստ 1-ին սյունակի:”

Նշվում է, որ պետք է Հ/Ա-ի վերևի աջ անկյունում գրանցել ԳՐՔԻ ԷՋԻ` կոնկրետ փաստաթղթի գրանցման տողի ՀԵՐԹԱԿԱՆ համարը: Հետևաբար, եթե ինչ որ մեկը գրանցում է նույնիսկ ՄԻԱՅՆ ԳՐՔԻ ԷՋԸ ԵՎ ՏՈՂԻ ՀԵԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ` ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԷՋԻ ՀԱՄԱՐ ՍԿՍԱԾ 1-ԻՑ, ԱՊԱ ՆԱ ՉԻ ՍԽԱԼՎՈՒՄ:

Սակայն ես խորհուրդ եմ տալիս օգտվել համընդհանուր ընդունված և փորձված տարբերակից` գրքի համար, էջ, և տող` սկսած գրքի սկզբից:

Հարգանքներով`
Էդիկ Սաիլյան
“ԻԷՆԷՍ ԸՔԱՈՒՆԹԻՆԳ” ՍՊԸ