Թեհմինա.
Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին:
Կազմակերպությունը ունի 2 պահեստ որոնք միմիանցից գտնվում են որոշակի հեռավորության վրա: Առաջին պահեստից նյութերը պետք է տեղափոխել երկրորդ պահեստ: Ապրանքի տեղափոխման ժամանակ մեքենան անցնում է ճանապարհով, որը չի պատկանում տվյալ կազմակերպությանը: Կարիք կա՞ առաքման գրքում գրանցել, և ի՞նչ փաստաթուղթ պետք է լրացնել: Կանխավ շնորհակալություն:
Հարգանքներով, Թեհմինա:
Եթե այդ պահեստները գտնվում են տարբեր հասցեներում, ապա յուրաքանչյուրի համար պետք է ունենաք առաքման գիրք և ցանկացած տեղափոխման դեպքում լրացնեք բեռնագիր:
Նկատի ունեցեք նաև, որ 01 հունվարի 2012թ.-ից հետո փոխվել է առաքման գրքի ձևը:
Հարգելի Թեհմինա, անկախ պահեստների հեռավորությունից, Դուք պարտավոր եք ելքի դեպքում գրանցում կատարել առաքման գրքում` դուրս գրելով ապրանքագիր: Առաքման գրքում գրառելիս բաց է թողնվում 4, 5 և 6 սունյակները, այլապես կդիտվի իրացում: