Արմինե.
Հարգելի հաշվապահներ,
խնդրում եմ օգնեք ինձ մի հարցում:
Մենք շինարարական ծառայություններ մատուցող ընկերություն ենք: Ձեռք բերված նյութերի մի մասը վերավաճառում ենք մեկ այլ կազմակերպության: Դուրս ենք գրել թղթային հարկային հաշիվ: Արդյո՞ք անհրաժեշտ է առաքման գրքում լրացնել 7-րդ սյունակը:
Կանխավ շնորհակալություն:
Սեփական փորձից ելնելով կասեմ, որ պարտադիր է: Ես լրացնում եմ գնորդի կողմից ապրանքները ստացողի անուն ազգանունը, որ երբեմն նշվում է նաև հարկային հաշվում, եթե գնորդի գլխավոր հաշվապահը չի ստորագրել:
Հարգելի Արմինե, 7-րդ սյունակի գրանցումը պարտադիր չէ: Եթե գրեք Ձեր էլ-փոստը, ես ձեզ կուղարկեմ թիվ 314 որոշումը:
Հարգելի Արմինե, 7-րդ սյունակի գրանցումը պարտադիր է ապրանքների տեղափոխման դեպքում, վաճառքի դեպքում 5, 6 ,7 սյունակները չեն լրացվում:
Հարգելի Տիգրան, թիվ 314 որոշումն արդեն գտել եմ և կարդացել:
Անչափ շնորհակալ եմ ինֆորմացիայի համար: