Առաջնահերթ քայլ` բիզնեսին մատուցվող ծառայությունների ոլորտում

ՀՀ ԿԱ ՊԵԿ շենքում` Խորենացի 7 հասցեում այսուհետ հարկ վճարողներին սպասում է էլեկտրոնային հաշվետվությունների ընդունման նորաստեղծ կենտրոն: Այդտեղ` օգտվելով մեկ պատուհանի սկզբունքից, հարկատուն կարող է ստանալ իր էլեկտրոնային ստորագրությունը հավատարմագրված հավաստագրման կենտրոնից և կնքել պայմանագիր Պետեկամուտների կոմիտեի հետ` էլեկտրոնային կապուղիներով հաշվետվություններ ներկայացնելու համար:

Լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ, խոսելով սպասարկման այս կենտրոնի անհրաժեշտության մասին, ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանը հիշեցրել է, որ մինչ ՊԵԿ-ին կից գործող այս կենտրոնի ստեղծումը, հարկ վճարողը հնարավորություն չուներ գործը սկսել և ավարտել մեկ վայրում.

«Էլեկտրոնային եղանակով հաշվետվություն ներկայացնելու պայմանագիրը կնքվում էր Պետական եկամուտների կոմիտեում, իսկ էլեկտրոնային ստորագրություն ձեռք բերելու համար հարկատուն ստիպված էր դիմել բոլորովին այլ վայրում տեղակայված մասնագետներին: Այսպիսով, հատուկ կենտրոնի ստեղծմամբ էապես կրճատվում է հարկային մարմին հաշվետվություն ներկայացնելու ժամանակը: Հարկային ծառայության շենքում գործող կենտրոնում ստեղծված են անհրաժեշտ պայմանները` գործընթացը շատ արագ կազմակերպելու համար»:

Էլեկտրոնային ստորագրությունը ստանալուց և ՊԵԿ-ի հետ պայմանագիր կնքելուց բացի, սպասարկման կենտրոնում հարկատուին մատուցվում են նաև այլ ծառայություններ. հարկ վճարողները կարող են նաև փորձարկել ծրագիրը, ստանալ խորհրդատվություն:

Միքայել Փաշայանը նաև տեղեկացրել է, որ մինչև տարեվերջ մայրաքաղաքում էլեկտրոնային հաշվետվությունների սպասարկման երեք կենտրոն կգործի: Պետեկամուտների կոմիտեի ղեկավարությունը նպատակ ունի նման կենտրոններ բացել նաև մարզերում:

Աղբյուր` panorama.am

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Vardan

Իրականում հարկային մարմին հաշվետվություններ ներկայացնելու ժամանակն ամենևին էլ չի կրճատվում, որովհետև հաշվետվություններ ներկայացնողը ամբողջ տվյալները ձեռքով պետք է հավաքի կայքում: Իսկ ավելի արդյունավետ չէ՞ր լինի, եթե ստեղծվեր տվյալների ներմուծման համակարգ:

Sergey

Ես չեմ ասի` հարմար չէ: Իրականում շատ հարմար է: Վարդան ջան, եթե չես ուզում ձեռքով լրացնես, http://www.taxservice.am-ում 7 հատ միասնական ձևաչափ կա (XML protocol), կարաս քո հաշվապահական ծրագիրը էդ ձևաչափով սարքես, մի կոճակ սեղմում ես, գնում է հարկային, իսկ եթե չես ուզում էդ գործողությունը անես, դե էն ժամանակ էլ էիր ձեռքով գրում, հիմա գոնե չես հասնում հարկային ու երբ ուզես կարաս ուղարկես: Ախպոր պես, մի ասեք հարմար չի էլի, հազիվ մարդիկ լավ գործեր են անում, թողեք` թող անեն: