Առաջին անգամ 1950 թ-ից հետո Toyota-ն վնասով է ավարտել տարին

Toyota
Toyota ընկերությունը` ամենախոշոր ավտոարտադրողը աշխարհում, առաջին անգամ 1950 թ-ից հետո տարին ավարտել է վնասով: Դրա համար պատճառ է հանդիսացել գլոբալ տնտեսական ճգնաժամը, որի պատճառով նվազել է մեքենաների պահանջարկը:

Ֆինանսական տարվա վերջում, որը սկսվել է 2008թ. ապրիլի 1-ից, վնասը կազմել է գրեթե 437 միլիարդ իեն (4,4 միլիարդ դոլար):Դրանից մեկ տարի առաջ Toyota-ն ստացել է ընկերության համար ռեկորդային շահույթ:

Ավտոարտադրողը ավելի մեծ վնասների սպասումներ ունի ընթացիկ ֆինանսական տարում:

Իր բազմաթիվ մրցակիցների նման Toyota-ն նույնպես կրճատել է արտադրության ծավալները:

Ավտոմոբիլային ընկերության ղեկավարությունը խոշոր վնասների պատճառներ է համարում նաև հումքի գները և Ճապոնիայի ազգային արժույթի բարձր փոխարժեքը, ինչը հանգեցնում է մեքենաների թանկացմանը արտասահմանում:

Ինչպես հայտարարել է ընկերության նախագահ Կաթսուակի Վատանաբեն, ավարտված ժամանակահատվածում նվազել են “և´ հասույթը, և´ եկամուտները”:Նա ավելացրել է, որ կորուստները ավտոմեքենաների վաճառքի էական կրճատման (մասնավորապես ԱՄՆ-ում և Եվրոպայում) արդյունքն են:

Toyota-ն կանխատեսում է, որ ընթացիկ տարում` 2009թ-ի ապրիլից մինչև 2010 թ. ապրիլը, վնասը ավելի մեծ կլինի` մոտ 550 միլիարդ իեն (5,5 միլիարդ դոլար)

“Կարծում եմ, որ բավական ժամանակ դեռ կանցնի, նախքան Եվրոպայի և ԱՄՆ-ի ֆինանսական շուկաները կվերականգնվեն ճգնաժամից հետո”,- ավելացրել է Վատանաբեն:

Ճապոնական մյուս առաջատարը` Toshiba-ն, նույնպես վնասներ է կրում: Ֆինանսական տարվա արդյունքներով ընկերության վնասը կազմել է 3,5 միլիարդ դոլար, իսկ վաճառքը կրճատվել է 13 %-ով:

Ընկերությունը պլանավորում է ներգրավել 5 միլիարդ դոլար` թողարկելով նոր բաժնետոմսեր:

Աղբյուր` BBC

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Հայկ

Ամերիկյան ավտոմոբիլային ոլորտը նույնպես ճգնաժամ է ապրում: Եթե Toyota-ն ընդամենը վնասներ է կրում, ապա ԱՄՆ – ում արդեն սկսել են Chrysler ընկերության սնանկ ճանաչելու գործընթացը…

Accountant.am

Սնանկացած ամերիկյան General Motors ընկերությունը և շվեդական Koenigsegg Group AB – ն ստորագրել են փոխհասկացողության հուշագիրˋ վերջինիս կողմից Saab Automobile AB – ի գնման մասին: Համաձայն գործարքի պայմաններին` Saab – ը կստանա 600 միլիոն դոլարի չափով վարկ Եվրոպական ներդրումային բանկի (EIB) կողմից: Բացի դա, GM – ը և Koenigsegg Group AB – ն պարտավորվում են ներդրումներ կատարել Saab – ի արտադրության մեջ: Գործարքը պլանավորվել է ավարտել 2009 թ-ի III եռամսյակի վերջում:

Արա

«General Motors Corp»-ը (Ջեներալ Մոթորս), որը ամերիկյան ավտոարտադրող առաջատար ընկերություններից է, ուրբաթ օրը ստորագրել է համաձայնագիր` իր հիմնական ակտիվները նոր ընկերության վաճառելու մասին: Այդ ընկերության հսկիչ փաթեթը պատկանում է ԱՄՆ կառավարությանը: Այս մասին հաղորդում է «Ասոշիեյթիդ պրեսս» գործակալությունը: Այսպիսով, GM-ն ավարտեց սնանկացման գործընթացը, որի մասին հայտարարել էր հունիսի 1-ին:

Ակնկալվում է, որ առաջիկա ժամերին GM-ի ղեկավար Ֆրից Հենդերսոնը և տնօրենների խորհրդի նոր ղեկավար Էդվարդ Ուայտակերը Դեթրոյթում կհրավիրեն մամուլի ասուլիս ու կհրապարակեն համաձայնագրի մանրամասները:

Աղբյուր` panorama.am