Լուսինե․
Շրջանառության հարկով աշխատող կազմակերպությունը ոչ ռեզիդենտ ընկերությանը վճարում է ծառայությունների մատուցման համար։ Այս դեպքում առաջանու՞մ է ոչ ռեզիդենտի շահութահարկ։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Լուսինե․
Շրջանառության հարկով աշխատող կազմակերպությունը ոչ ռեզիդենտ ընկերությանը վճարում է ծառայությունների մատուցման համար։ Այս դեպքում առաջանու՞մ է ոչ ռեզիդենտի շահութահարկ։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Ոչ ռեզիդենտի շահութահարկ առաջանում է նաև շրջանառության հարկման դաշտում, բայց ինքնահաշիվ չեք գրում արդեն։
Լուսինե ջան, իսկ ո՞նց ենք ցույց տալիս ոչ ռեզիդենտին վճարված գումարը և ո՞նց ենք հարկում։
առաջանում է եթե այդ եկամուտները համարվում են Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող եկամուտներ, եթե այդ եկամուտները ստացվում են խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական, կառավարման, փորձագիտական, մարկետինգային, գովազդային, թարգմանչական, ինժեներական և համանման այլ ծառայությունների մատուցումից:
Շնորհակալ եմ
Տիգրան ջան, իսկ եթե խորհրդատվական է, բայց ռեզիդենտության տեղեկանք ունի, կրկին առաջանու՞մ է հարկ։
ավելի ճիշտ է դուք այդ հաշվարկը ներկայացնեք
Ներկայացնեմ,բայց արդյո՞ք հարկվելու է։
այո
Խնդրում եմ պատասխանել. շրջանառության հարկով աշխատող կազմակերպությունը գումար պետք է փոխանցի Ամերիկայի կազմակերպությանը, որը զբաղվում է մենեջմենթով՝ արտիստներ է ուղարկելու Հայաստան։ Արդյոք այս դեպքում առաջանու՞մ է ոչ ռեզիդենտի շահութահարկ։
Ոչ ռեզիդենտի շահութահարկ առաջանում է և մեր ռեզիդենտ շրջանառության հարկ վճարողը պարտավոր է հաշվարկել, վճարել, ինչպես նաև ներկայացնել ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին հաշվարկ:
ՀՕ Հոդված 263.Շրջանառության հարկ վճարողների կողմից այլ հարկերի և վճարների հաշվարկումը և վճարումը
1. Շրջանառության հարկ վճարողի համար պահպանվում են Օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով այլ հարկերի (որոնց շրջանառության հարկը չի փոխարինում) և վճարների հաշվարկման ու վճարման կարգերը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի:
2. Շրջանառության հարկ վճարողները, սույն գլխով կարգավորվող հարաբերությունների մասով, ազատվում են 1) Օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված շահութահարկի կանխավճարների կատարումից.
2) Օրենսգրքի 150-րդ հոդվածի 13-րդ մասով հարկային գործակալի համար սահմանված պարտավորությունների կատարումից:
Հոդված 134.Շահութահարկի հաշվարկների ներկայացումը
2. Հարկային գործակալները մինչև յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում նախորդ հաշվետու եռամսյակում ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին հաշվարկ: