Առաջանու՞մ է արդյոք ոչ ռեզիդենտի հարկ

Սաթեն.

Խնդրում եմ, պատասխանեք՝ շրջ. հարկով աշխատող կազմակերպությունը արտասահմանյան կազմակերպությանը 600 $ գումար է փոխանցել (ինվոյսի հիման վրա) նրանց ինտերնետային կայքում կազմակերպության գործունեության վերաբերյալ հայտարարություն տեղադրելու իրավունք ունենալու համար: Ոչ ռեզիդենտի հարկ առաջանու՞մ է: Ինչպե՞ս ձևակերպեմ՝ ծառայությու՞ն, թե՞…:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման վայրը համարվում է Հայաստանի Հանրապետությունը, եթե՝
կազմակերպությունը, որի գտնվելու վայրը համարվում է Հայաստանի Հանրապետությունը, կամ ֆիզիկական անձը, որի բնակության վայրը համարվում է Հայաստանի Հանրապետությունը, ընդունում է հետևյալ աշխատանքները կամ ստանում է հետևյալ ծառայությունները՝
գ. խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական, աուդիտորական, ինժեներական, գովազդային, դիզայներական, մարկետինգային ծառայություններ, տեղեկատվության մշակման (այդ թվում՝ տեղեկատվության հավաքման ու ընդհանրացման) և փոխանցման (հաղորդման), գիտահետազոտական, փորձարարական-կոնստրուկտորական և փորձարարական-տեխնոլոգիական (տեխնոլոգիական) աշխատանքներ, ինչպես նաև սույն ենթակետում նշված ծառայություններին համանման այլ ծառայություններ:
Դա համարվում է Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող եկամուտներ, եթե այդ եկամուտները ստացվում են խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական, կառավարման, փորձագիտական, մարկետինգային, գովազդային, թարգմանչական, ինժեներական և համանման այլ ծառայությունների մատուցումից:
Այո, առաջանում է ոչ ռեզիդենտի շահութահարկ՝ 20 տոկոս, սակայն հաշվի առեք նաև, թե որ երկրի հետ է Ձեր գործը:

Տիգրան

Լրացում. ինվոյսը հո ԱԱՀ-ով չի, կարծում եմ, որ ոչ ռեզիդենտին ծախսագրումը կարող եք կատարել, քանի որ շրջանառության հարկը փոխարինում է ԱԱՀ-ին և շահութահարկին: Շրջանառության հարկի մեջ շահութահարկի հաշվարկային մեծությունն ընդունվում է 40 տոկոս, իսկ ԱԱՀ-ի հաշվարկային մեծությունը՝ 60 տոկոս:

Սաթեն

Հարգելի Տիգրան, մեր գործարքը կատարվում է ԱՄՆ, Ֆլորիդա: Գովազդը տեսանելի է միայն արտասահմանյան երկրների համար, բայց տեղադրումը կատարվում է Հայաստանից մեր կազմակերպության աշխատակցի կողմից: 600*20%-ը պետք է վճարվի մեր կազմակերպության հաշվի՞ն:

Տիգրան

Պետք է վճարվի Ձեր կազմակերպության հաշվին։