Առանց փաստաթուղթ ապրանքի ձեռքբերում և վաճառք

Անահիտ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։
Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ի և ՍՊԸ-ի համար ի՞նչ պարտավորություններ են առաջանում առանց փաստաթուղթ ապրանքներ գնելու և հետագայում դրանք վաճառելու դեպքում, ի՞նչ հաշվետվություն է ներկայացվում։
Կանխավ շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Եթե ձեռք եք բերել առանց փաստաթուղթ, կազմեք գնման ակտեր, բայց դրանց 20 տոկոսը պետք է վճարեք բյուջե, որպես եկամտային հարկ։ Գնման ակտերից 20 տոկոսը ցույց կտաք եկամտային հարկի հաշվարկում։

Tigran

Նայեք ՀՕ հ.150 մաս 13:

Artur Ananyan

Բարև Ձեզ, Անահիտ։

Շրջանառության հարկ վճարողները, համաձայն ՀՕ հոդված 263-ի, ազատվում են Օրենսգրքի 150-րդ հոդվածի 13-րդ մասով հարկային գործակալի համար սահմանված պարտավորությունների կատարումից:

Լուսինե

Բարև Ձեզ: Եթե շրջ․ հարկով եք աշխատում, կազմեք գնման ակտ, դրանից եկամտային 20 տոկոս չի վճարվում, և այդ ապրանքը վաճառելուց պետք է վճարեք 5 տոկոս: