Առանց փաստաթուղթ ապրանք

Անահիտ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե ընկերությունը վաճառել է ապրանքներ, որոնք առանց փաստաթուղթ են շուկայից ձեռքբերված, ապա որքա՞ն են հարկվում, ո՞ր հաշվետվության մեջ պետք է արտացոլել, և ԱԱՀ-ի հաշվետվության մեջ արդյո՞ք երևում են և ո՞ր տողով: Ի՞նչ է արվում նման դեպքերում, օրենքի հղում եթե կա, կցեք խնդրում եմ։ Կանխավ շնորհակալ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Եթե ձեռք եք բերել առանց փաստաթուղթ , կազմեք գնման ակտեր, բայց դրանց 20 տոկոսը պետք է վճարեք բյուջե , որպես եկամտային հարկ, հետո կվաճառեք, մի հատ էլ 20 տոկոս ԱԱՀ-ով կհարկվեք։ Գնման ակտերից 20 տոկոսը ցույց կտաք եկամտային հարկի հաշվարկում, Իսկ ԱԱՀ հաշվարկում երևում են ՀՀ-ում ձեռք բերված ապրանքներ տողում։

Tigran

Հղում ՀՕ հոդված 150 մաս 13: