Ապրանքներ Չինաստանից

Բաբկեն․

Ողջույն, ունեմ հետևյալ հարցը, կխնդրեմ` օգնեք, նախօրոք շնորհակալ եմ: Չինաստանից պատվիրել եմ ականջակալներ 8 հատ քանակությամբ 29,5 յուան (1650 դրամ) արժողությամբ որպես նվեր մոտ բարեկամներիս համար, ոչ վաճառքի` որպես ամանորյա նվեր. ապրանքը ուշ է տեղ հասնում ու պահվում մաքսայինում: Այնինչ` միևնույն ժամանակ դրանից թանկ արժողությամբ ապրանքներս գալիս, հասնում են ինձ: Մաքսայինում պարտավորեցնում են հարկ վճարել` պատճառաբանելով` քանակն է շատ: Ի պատասխան նրան, որ ասում եմ` ընդհանուր ապրանքիս համար վճարել եմ ~13.200 դրամ, պլյուս 8000 դրամ Գլոբբինգին բերելու համար, եթե վաճառելու լինեի գոնե 50 հատ կպատվիրեի, ասում են` եթե 6-7 հատ լիներ, չէիր վճարի: Իրենց բրոկերները պարտավորեցնում են ինձ վճարել 30,000 դրամ ապրանքը հանելու համար, այն դեպքում, երբ այդ ականջակալների գին-որակը չարժեն այդ գինը: Կխնդրեմ` տրամադրել հստակ օրենք, ըստ որի կկարողանամ հասկանալ` ինչքան պետք է վճարվի, քանի որ ապրանքիս գինը չի անցնում 200€ և մեծ քանակություն չի վաճառքի համար: Չինական ծրագրում վճարածս գումարի կտրոնն ունեմ, տպել եմ, ասում են` «մենք չենք հասկանում` ինչ է գրված», էն դեպքում, երբ գինը 1 հատի ու ընդհանուրի պարզ երևում են: Նախօրոք շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

նախ պետք է գլոբբինգը տեղեկացնի այն մասին, որ ստացված ապրանքի քանակը ավել է ու մաքսայինի հետ խնդիր կլինի, մաքսայինը պետք է ներկայացնի որ կարգի իման վրա է ենթակա մաքսազերծման,կան չափաքանակներ որ գերազանցելու դեպքում պետք է մաքսազերծվեն, սակայն մաքսայինը պետք է ծանուցի գրավոր հիմքերն էլ նշված,,