Տիգրան․
Ողջույն բոլորին։
Ցանկանում եմ գրանցվել որպես Ա/Զ, գործունեություն՝ օնլայն վաճառք (մանկական հագուստ, մանակական պարագաներ և նմանատիպ ապրաքներ)։ Աշխատելու եմ շրջ․ հարկով 5%: Տարեկան շրջանառությունը չի գերազանցելու 115 մլն դրամը։
- Պետք է վճարեմ․
- Սոց․ վճար 5 000 դրամ
- Շահութահարկ 5 000 դրամ
- Դրոշմանիշային վճար տարեկան շրջանառությունից կախված ըստ սանդղակի։
ՀԴՄ սարք ունենալու եմ։ Ապրանքները ձեռք եմ բերելու այլ երկրներից և վաճառելու եմ Հայաստանում։
Հարց 1․ Նշված դեպքում ես ԱԱՀ վճարելու՞ եմ։
Ապրանքները եթե իմ անունով եմ պատվիրելու և՛ մեծաքանակ, և՛ փոքր քանակներով
Հարց 2․ Ո՞ր դեպքում ի՞նչ հարկ եմ վճարելու (մաքսազերցում, ԱԱՀ կամ այլ հարկ) և եթե իմ անունով եմ պատվիրելու, այդ դեպում ես հանդես եմ գալիս որպես Ֆիզ․ ա՞նձ , թե՞ անհատ ձեռներեց։ Ուզում եմ ուղղակի հասկանալ՝ եթե ես Ա/Ձ եմ և աշխատում եմ շրջանառության հարկով, ապա մեծաքանակ ապրանք պատվիրելու դեպքում ի՞նչ հարկատեսակ պետք է վճարեմ կամ չվճարեմ։ Ինձ մենակ պետք է հասկանամ՝ ապրանքները այլ երկրներից Հայաստան ներմուծելու համար ի՞նչ հարկ եմ վճարելու մեծաքանակի կամ փոքր քանակների դեպքերում։
Հարց 1․ Նշված դեպքում ես ԱԱՀ վճարելու՞ եմ։ Այո ԱԱՀ վճարելու եք,Ապրանքները պատվիրեք որպես Ա/Ձ,ֆիզ.անձանց համար կան քանակական ու արժեքային սահմանափակումներ,
Հարց 2․ Պետք է տարանջատել ներմուծումը երրորդ երկրներից ու ԵՏՄ երկրներից,ԵՏՄ դեպքում մաքսատուրքեր չկան, կա ԱԱՀ, իսկ այլ հարկերի ու վճարների հարցը կապված է նաև կոնկրետ ապրանքի հետ
Իսկ կա՞ այդպիսի ցուցակ, որպեսզի տեսնեմ՝ որ ապրանքի դեպում ինչքան եմ վճարելու հարկեր։ Հիմնականում հագուստ է ներմուծվելու մանկական։
Ամեն ինչ պարզ է, միայն ուզում եմ հասկանալ՝ որպես Ա/Ձ ներմուծելու ժամանակ ԱԱՀ մաքսատուրք, մաքսազերծում ի՞նչ ձևաչափով են իրականացնում։ Կա՞ն ցուցակներ, որպեսզի նայեմ։ Կամ ո՞նց իմանամ՝ տվյալ ապրանքատեսակի համար որքա՞ն հարկ եմ վճարելու։ ԱԱՀ հասկանալի է։ Կամ կա՞ն որևէ քանակային սահմաններ, որից հետո ուրիշ տոկոսադրույք է գործում։
Պետք է ապրանքների կոդերին համապատասխան նայեք, թե որ ապրանքի համար որքան է մաքսատուրքը, ապրանքների կոդերը, որ իմանաք արդեն ըստ ԵՏՄ մաքսատուրքերի կիմանաք դրանց չափերը, իսկ ԱԱՀ-ն դա արդեն հարկային մաս է: Ա/ձների համար չկան որևէ քանակային սահմաններ, որից հետո ուրիշ տոկոսադրույք է գործում, դա էլ չկա։ Մաքսազերծումը, եթե երրորդ երկրից է լինելու կա՛մ պետք է մաքսային բրոքերի դիմեք, կա՛մ ինքնահայտարարագրողի:
Շնորհակալություն
Քանի որ գործում եք որպես ԱՁ և շրջանառության հարկի դաշտում, ապա ապրանքներ ներմուծելիս պետք է վճարեք ԱԱՀ , մաքսատուրք և մաքսավճար, որոնք մտնելու են ապրանքների ինքնարժեքի մեջ։ Շահութահարկը 5000 դրամ և սոց վճարը 5000դրամ վճարելու եք ամսական, շրջանառությունից 5տոկոս-4 տոկոս եռամսյակային կտրվածքով, դրոշմանիշային վճար տարեկան շրջանառությունից։
Հարց 1․ Նշված դեպքում ես ԱԱՀ վճարելու՞ եմ։
Այո, վճարելու եք:
Հարց 2․ Ո՞ր դեպքում ի՞նչ հարկ եմ վճարելու (մաքսազերցում, ԱԱՀ կամ այլ հարկ) և եթե իմ անունով եմ պատվիրելու, այդ դեպում ես հանդես եմ գալիս որպես Ֆիզ․ ա՞նձ , թե՞ անհատ ձեռներեց։ Ուզում եմ ուղղակի հասկանալ՝ եթե ես Ա/Ձ եմ և աշխատում եմ շրջանառության հարկով, ապա մեծաքանակ ապրանք պատվիրելու դեպքում ի՞նչ հարկատեսակ պետք է վճարեմ կամ չվճարեմ։ Ինձ մենակ պետք է հասկանամ՝ ապրանքները այլ երկրներից Հայաստան ներմուծելու համար ի՞նչ հարկ եմ վճարելու մեծաքանակի կամ փոքր քանակների դեպքերում։
ԵՏՄ այլ կարգով է հաշվարկվում, 3-րդ երկրից ներմուծման դեպքում այլ հաշվարկով է: