Արման.
Հարգելի հաշվապահներ, ունեմ ձեր խորհրդի կարիքը.
Ըստ “Շրջանառության հարկի մասին” օրենքի 11 հոդվածի 3-րդ կետի շրջանառության հարկով աշխատող իրավաբանական անձինք ազատվում են եկամտային հարկի մասին օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված պարտավորությունից, այսինքն շուկայից ձեռքբերում կատարելու ժամանակ պարտադիր չէ գնման ակտ կազմելը: Հարցս հետևյալն է` արդյո՞ք ստուգման ժամանակ խնդիր չի առաջանա, եթե ՀԴՄ-ով վաճառված ապրանքներս փաստաթղթով հիմնավորված չեն: Նախօրոք շնորհակալություն:
Հարգելի Արման, միանշանակ պատասխան այս հարցին դժվար է տալ: Մի կողմից կարծես թե խնդիր չի առաջանում, մյուս կողմից` ցանկալի է ունենալ հիմնավորող փաստաթղթեր, քանի որ վտանգ կա, որ հարկային տեսանկյունից այդ ապրանքները համարվեն եկամուտ կազմակերպության համար, քանի որ չի երևում, որտեղից են ձեռքբերվել:
Արման, պետք է գնման ակտով ցույց տալ ձեռք բերումներդ, սակայն 11 տոկոս չվճարել:
Ինչ խնդիր կարող է առաջանալ, եթե շրջանառությունից եք վճարում հարկը` առանց ծախսերը նվազեցնելու: ՀԴՄ-ով վաճառված ապրանքների ամբողջ արժեքի համար վճարում եք՝ առանց ծախսը նավազեցնելու, հետևաբար եկամտի կամ ծախսի հարց չկա, հետևաբար վախենալու առիթ չունեք: