Մարիա.
Բարև ձեզ: Այսպիսի հարց ունեմ. եթե ՀՈԱԿ-ը վերանորոգման և երկարատև չաշխատելու պատճառով ունի ապրանքներ, որոնք պիտանի են հետագա օգտագործմանը, այդ ապրանքները ուզում ենք հանձնել մեկ այլ ՀՈԱԿ-ի, որը դրամական ունի։ Խնդրում եմ պատասխանել՝ կարո՞ղ ենք դուրսգրել, եթե այո, կամ ոչ, ի՞նչ տարբերակ կառաջարկեն, ի՞նչ փաստաթղթեր են պետք որպես հիմք։
Շնորհակալություն:
Ճիշտն ասած չհասկացա՝ “դրամական ունի” արտահայտությունը, եթե դա բացեք կարող եմ պատասխանել:
Այս մասը անհասկանալի էր՝ ուզում ենք հանձնել մեկ այլ ՀՈԱԿ-ի, որը դրամական ունի։ Եթե պիտանի են, ուզում եք վաճառել, թե” անհատույց տրամադրել: Սովորաբար դուրս են գրում գույքի միավորները, եթե իրոք պիտանի չեն օգտագործման:
Կարող եք վաճառել:
Տարբերակներից մեկը հաշիվ դուրս գրելն է՝ վաճառք կամ տեղափոխում: Կամ նվիրատվություն /պայմանագիր կնքեք/, որի դեպքում ևս պետք է հաշիվ կախել:
Եթե դրանք արժեք են ներկայացնում, ապա դուրս գրել չի լինի, կարելի է նվիրատվության պայմանագիր կազմել ու ընդունել ընդունման-հանձնման ակտ, իսկ եթե հիմնադիրը նույն անձն է, ապա նվիրատվության պայմանագիր պետք չէ: