Սաթեն.
Խնդրում եմ պատասխանել.
Ապրանքների արտահանման ժամանակ շրջանառության հարկով աշխատող կազմակերպության կողմից էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր և գրքեր ծրագրով լրացվու՞մ է “Ապրանքների տեղափոխման փաստաթուղթ”:
—տեղափոխվող ապրանք` հարկ վճարողի կողմից իր առաքման վայրերի և (կամ) կետերի միջև տեղափոխվող, իր առաքման վայրերից մաքսատուն կամ մաքսակետ տեղափոխվող կամ պահատվության, հանձնարարության, պրինցիպալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրերով կամ վերամշակման հանձնվող կամ հետ վերադարձվող կամ վերամշակման ընդունված ապրանքանյութական արժեքների վերամշակման արդյունքում վերադարձվող կամ որևէ առաքման վայրից կամ կետից ձեռք բերված և տեղափոխվող (այդ թվում` փոխադրողի միջոցով) ապրանք.
–Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 2015 թվականի N 1571-Ն
«2.1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15.1-ին հոդվածի կիրառման իմաստով`
1) էլեկտրոնային եղանակով դուրսգրման ենթակա հաշվարկային փաստաթղթեր են համարվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` հաշվարկային փաստաթղթերին ներկայացվող պահանջներին և վավերապայմաններին համապատասխանող հարկային հաշիվը, սույն կարգի NN 1, 2 և 3 ձևերին համապատասխան լրացված հաշվարկային փաստաթղթերը.
2) սույն կարգի NN 1, 2 և 3 ձևերին համապատասխան լրացված հաշվարկային փաստաթղթեր էլեկտրոնային եղանակով դուրս չեն գրվում`
ա. առաքման վայրի տարածքում ապրանքների տեղափոխման,
բ. խողովակաշարերով, էլեկտրահաղորդման, էլեկտրակապի գծերով առաքման,
գ. տարածման նպատակով մամուլի տեղափոխման,
դ. վերանորոգման և այլ համանման ծառայությունների մատուցման ու աշխատանքների կատարման ժամանակ պահեստամասերի կամ երաշխիքային ժամկետ ունեցող տեխնիկայի տեղափոխման,
ե. հարկ վճարողի հիմնական միջոցների և արագամաշ առարկաների տեղափոխման,
զ. մաքսատնից (մաքսակետից) ապրանքի առաքման,
է. արտադրության և սպառման թափոնների տեղափոխման դեպքերում,
ը. օրենքով սահմանված կարգով գաղտնիք համարվող տեղեկություններ պարունակող գործարքների մասով.
3) սույն կարգի 2.1-ին կետի 2-րդ ենթակետի «դ» պարբերության իմաստով՝ վերանորոգման և համանման աշխատանքները ներառում են նաև հարկ վճարողի կողմից իրեն պատկանող կամ իր կողմից օգտագործվող էլեկտրամատակարարման, կապի, հեռահաղորդակցության, ջրամատակարարման, գազամատակարարման, ջեռուցման և այլ նմանատիպ համակարգերի շահագործումն ու պահպանումը.
4) սույն կարգի 2.1-ին կետի 2-րդ ենթակետում նշված դեպքերում հաշվարկային փաստաթղթեր դուրս են գրվում թղթային կրիչով:».
Facebook մեկնաբանություններ