Ռուբ․
Բարև ձեզ։
1.եթե ընկերությունը իրեն պատկանող ապրանքը մի մարզից տեղափոխում է մեկ այլ մարզ, սակայն վաճառք տալու ժամանակ հաշվարկային փաստաթղթի մեջ “վայրը որտեղից ապրանքները առաքվել են” տողում գրում է այն վայրը, որտեղից տրվել էր ապրանքի տեղափոխում, կարո՞ղ է սխալ դիտարկվել։ Նշեմ, որ կախված վաճառվող ապրանքի տեսակից, ապրանքը չի տեղափոխվում այլ պահեստ կամ խանութ, պարզապես տեղափոխվում է այլ մարզ և վաճառվում ֆիզիկական անձանց։
2. Նշված ապրանքների մասով ընկերությունը դուրս է գրում հաշվարկային փաստաթղթեր, այլ ոչ թե ՀԴՄ կտրոններ, քանի որ միանվագ վաճառքի գինը մեծամասամբ անցնում է 300 000-ի շեմը։ Արդյո՞ք այստեղ կա խախտում։
Բայց տեղափոխելիս պետք է ապրանքի տեղափոխման փաստաթուղթ ունենաք, եթե ճանապարհին ձեզ կանգնացնեն դուք կտուգանվեք, առանց փաստաթուղթ ապրանքի համար։
Ապրանքի շարժի համար պետք է փոխադրողը ունենա թղթային ուղեկցող փաստաթղթեր, ֆիզ.անձանց ապրանք մատակարարելիս իրավունք ունեք ՀԴՄ-ի փոխարեն դուրս գրել հաշվարկային փաստաթղթեր։