Աննա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք` առաջին անգամ պետք է զբաղվենք ապառիկ առևտրով: Ֆիզ. անձը գնում է ապրանքը ապառիկով, սակայն գումարը փոխանցում է բանկը, այսինքն ես ՀԴՄ-ի կտրոն չեմ կարող տրամադրել գնորդին, դրա փոխարեն պետք է դուրս գրեմ հաշիվ-ֆակտուրա, որպեսզի կրկնակի շրջանառություն չլինի, բայց այս դեպքում էլ ԱԱՀ-ի 12 տողի շրջանառության և ՀԴՄ-ի ֆիսկալային թվի միջև կլինի տարբերություն, խնդրում եմ օգնեք ավելի ճիշտ հասկանալու և ձևակերպելու նման գործարքները:
Տարբերության մասին խոսք չկա, հաշիվ գրելիս ԱԱՀ 20, այլ ոչ թե 16.67 մանրածախ, և այն հաշվետվության մեջ արտացոլվում է 11 տողում, այլ ոչ թե 12: