Բարև ձեզ։ 3-րդ երկրից ներմուծվել է ապրանք, որի մաքսային արժեքը ավելի բարձր է, քան ինվոյսի արժեքը։ Այս դեպքում ապրանքի սկզբնական արժեքը դրամով ո՞րն ենք համարում՝ մաքսայի՞ն, թե՞ ինվոյսային արժեքը։
ակտիվի սկզբնական արժեք՝ ակտիվի ձեռքբերման գնի (անհատույց ստացման դեպքում՝ ստացվող ակտիվի գնի, իսկ կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ ներդրման դեպքում՝ կողմերի պայմանավորվածությամբ որոշված գնի, որը ենթակա է գնահատման անկախ գնահատողի կողմից՝ օրենքով նախատեսված դեպքերում և կարգով), կառուցման կամ ստեղծման կամ մշակման ծախսերի (այդ թվում՝ չփոխհատուցվող և Օրենսգրքով սահմանված կարգով չհաշվանցվող (չնվազեցվող) հարկերի և վճարների), տեղափոխման, տեղակայման ծախսերի և (կամ) ձեռքբերման հետ անմիջականորեն կապված այլ ծախսերի հանրագումար՝ դրամական արտահայտությամբ: Լիզինգի (տարատեսակների) առարկան սեփականության իրավունքով հարկ վճարողին անցնելու դեպքում` ակտիվի սկզբնական արժեք է համարվում այդ լիզինգի առարկայի համար սույն մասի 70-րդ կետին համապատասխան հաշվարկված սկզբնական արժեքը:
Սկզբնական արժեքը պետք է որոշել՝ հիմք ընդունելով ինվոյսային արժեքը + բեռնափոխադրման և այլ ուղղակի ծախսերը։