Arpi.
Բարև ձեզ: Վրաստանից Հայաստան ցանկանում ենք ապրանք ներմուծել: Կասե՞ք խնդրեմ` ներմուծման համար ինչ փաստաթղթեր է անհրաժեշտ նախօրոք պատրաստել, կամ առհասարակ ի՞նչ կանոնների պետք է հետևել ներմուծումից առաջ և հետո: Շատ շնորհակալ կլինեմ, եթե պատասխանեք ու ճիշտ ուղղություն ցույց տաք:
1. Ապրանքների ձեռքբերման հաշիվ-ապրանքագիր
2. Այնտեղից պիտի վերցնեք ծագման երկրի սերտիֆիկատ, եթե ապրանքները վրացական ծագման են (դա անհրաժեշտ է մաքսատուրքի արտոնություն տրամադրելու համար)
3. Պայմանագիր (եթե առկա է)
4. Վրաստանից Հայաստանի մաքսային սահման կատարված ծախսերի մանրամասն նկարագիր