SONA.
Սիրելի գործընկերներ
ինձ մի հարց է հետաքրքրում,եթե ես ապրանք եմ ձեռք բերում ոչ ռեզիդենտից ,որն էլ ապրանքն ներմուծելու է,որն էլ ֆիզիկական է,իսկ վճարումն պետք է իրականցվի փոխանցումով,սա հիմք կարող է հանդիսանալ???և ոչ ռեզիդենտի համար վճարելու ենք արդյոք եկամտահարկ:
Կանխավ շնորհակալություն
ա.եթե ձեր նշած ոչ ռեզիդենտը օտարերկրյա քաղաքացի է և ապրանքը նա է ներմուծելու և մաքսազերծելու և դուք այդ ապրանքը ձեռք եք բերելու նրանից հհ տարածքում որպես նրա ապրանք, ապա
1.եթե նա հհ-ում գրանցված է որպես ձեռնարկատիրական գործնեություն իրականացնող անձ, այսինքն հաշվառված է հարկային մարմնում և ունի հվհհ, ապա եկամտահարկ չի առաջանում(եթե կնքեք պայմանագիր համապատասխան ռեկվիզիտներով)
2.եթե գրանցված չի որպես ձեռնարկատիրական գործնեություն իրականացնող անձ(չունի հվհհ), ապա պետք է հանդիսանաք հարկային գործակալ և պահեք հարկի պահում աղբյուրի մոտ 10% դրույքաչափով(գործարքի արժեքի)
բ.եթե ապրանքը ներմուծվելու է որպես ձեր ապրանք, այսինքն թղթերով երևալու է, որ ապրանքը օտարերկրացուց ձեռք է բերվել մինչև հհ տարած ներմուծվելը, ապա եկամտահարկ չի առաջանում(դիտարկվում է որպես օտարերկրացու համար արտաքին տնտեսական գործնեություն, այսինքն մեր համար սովորական ներմուծում)
Աշոտ ջան, շատ շնորհակալ եմ, բայց մեր կազմակերպությունը բեռնափոխադրումներով է զբաղվելու, մենք ներմուծելու ենք ապրանքը, ինվոյս ենք տալու ոչ ռեզիդենտին, ինքը մեզ վճարելու է գումարը, էստեղ ինչ պարտավորություններ է առաջանալու?
2 – ոչ ռեզիդենտից մենք ստանում ենք եկամուտ, ճիշտ եմ? Իրեն փոխարեն ես պետք է վճարեմ ոչ ռեզիդենտի շահութահարկը?
3 – Եվ պետք է եռամսյակային հաշվետվություն տամ ոչ ռեզիդենտի շահույթի համար?
Կանխավ շնորհակալ եմ:
Ոնց հասկացա ձեր կազմակերպությունը բեռնափոխադրողն է և օտարերկրացին է ներմուծում ապրանքը, իսկ դուք միայն փոխադրում եք և դրա համար ստանում եկամուտ: Այդ դեպքում քանի որ նա է ձեզ եկամուտ վճարելու և ոչ թե դուք նրան, ապա եկամտահարկ չի առաջանում:
Ոնց հասկացա, ձեր կազմակերպությունը պարզապես բեռնափոխադրողն է և ոչ ռեզիդենտի անունով ներմուծված ապրանքները հասցնելու է Հայաստան և դրա համար ստանալու է եկամուտ նրանից: Այդ դեպքում, քանի որ օտարերկրացին է ձեզ եկամուտ վճարում, այլ ոչ դուք նրան, ապա եկամտահարկ չի առաջանում:
Աշոտ ջան եթե դժվար չէ ինձ կտաք Ձեր emailn.
mokkoseno շնիկ mail.ru