Hayk.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: Մեր կազմակերպությունը վաճառել է ապրանքներ, դուրս են գրվել հաշիվ-ապրնքագրեր, հիմա մեր գնորդը դրանց մի մասը հետ է վերադարձնում: Խնդրում եմ հուշեք, կարող եմ այդ կազմակերպության հետ փոխհաշվարկ կատարել (իրենք դուրս գրեն հաշիվ վերադարձված ապրանքի համար, և վճարեն միայն տարբերությունը), այսինքն հաշվանցել դեբիտ. պարտքը: Կանխավ շնորհակալություն:
Հարգելի Հայկ,
Փոխադարձ հաշվարկի ակտ կազմելը հարմար չի լինի գնորդ կազմակերպությանը, քանի որ ձեռքբերման լրիվ արժեքը բանկային փոխանցմամբ կատարած չլինելու հանգամանքը իրենց թույլ չի տա ԱԱՀ-ն հաշվանցել, ստացվում է, որ եթե իրենք ԱԱՀ-ով աշխատող են, պետք է լրիվ գումարը փոխանցեն, այնուհետև վերադարձվող մասը հաշվով հետ վերադարձնեն, դուք էլ վերադարձված մասի արժեքը հետ փոխանցեք իրենց և համապատասխանաբար հաշվանցեք ԱԱՀ-ն:
Շատ շնորհակալություն Անահիտ ջան :