Ապրանքի դիմաց վճարում ֆիզ. անձի կողմից

Կարեն․

Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող ԱՁ-ն ֆիզ անձին 200 000 ՀՀ դրամի ապրանք է վաճառել՝ դուրս գրելով հարկային հաշիվ։ Քանի որ դիմացի կողմը ֆիզ անձ է, կարո՞ղ է մինչև 300 000 ՀՀ դրամի կանխիկ չափով վճարում կատարի։ Հարկային հաշիվ գրելու դեպքում արդյո՞ք պարտադիր է անկանխիկ վճարում կատարի։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արթուր

Բարև Ձեզ։ Ոչ, պարտադիր չէ անկանխիկ վճարումը մինչև 300 000 դրամը։ Պարտադիր է ՀԴՄ կտրոնի տրամադրումը կանխիկ վճարման դեպքում՝ անկախ հաշիվ դուրս գրելու հանգամանքից։ Այդ դեպքում հաշվի մեջ նշվում է նաև ՀԴՄ կտրոնի համարը։

Գայանե

Բարև Կարեն,
եթե դիմացի կողմը ֆիզ անձ է, ապա կարող է մինչև 300 000 ՀՀ դրամի կանխիկ չափով վճարում կատարի։ Հարկային հաշիվ գրելու դեպքում պարտադիր չէ անկանխիկ վճարում կատարի։ ֆիզ անձին կանխիկ ապրանք վաճառելու դեպքում՝ ՀԴՄ կտրոնից բացի, հարկային հաշիվն էլ գրվում է միայն նրա պահանջի դեպքում։

Tigran

1 Քանի որ դիմացի կողմը ֆիզ անձ է, կարո՞ղ է մինչև 300 000 ՀՀ դրամի կանխիկ չափով վճարում կատարի։ այո, 2Հարկային հաշիվ գրելու դեպքում արդյո՞ք պարտադիր է անկանխիկ վճարում կատարի։ոնց հարմար է ձեզ,հաշվի մեջ նշեք վճարման ձևը ինչպես,