Սաթեն.
Խնդրում եմ պատասխանեք` շտապ է։ Ռուսաստան ապրանքի արտահանման транзит. декл. կազմվել է 27/10/21, дата выпуска 28/10/21, CMR 27/10/21, իսկ ինվոյսի վրա մաքսայինի կլոր փոքր կնիքը 28/10/21-ով է: Արտահանման հայտար. լրացման և գործարքի արժեքի հաշվարկման համար ո՞ր ամսաթիվը հիմք վերցնեմ:
28.10.2021թ մաքսայինի կլոր փոքր կնիքի ամսաթիվը
1. Արտարժույթով արտահայտված գործարքների ու գործառնությունների շրջանակներում՝
1) ապրանքների ներմուծման կամ արտահանման գործառնությունների մասով ձևավորվող հարկման բազաները և ապրանքների սկզբնական արժեքները որոշվում են՝
բ. ԵՏՄ անդամ պետությունից ապրանքի ներմուծման կամ ԵՏՄ անդամ պետություն ապրանքի արտահանման գործառնությունների դեպքում՝ համապատասխանաբար ապրանքը Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) կամ ապրանքը Հայաստանի Հանրապետությունից արտահանելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) ամսաթվի դրությամբ՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից:
Վերցնում եք մաքսայինի կլոր կնիքի ամսաթիվը, սա շատ կարևոր է հաշվետվությունների ներկայացման համար:
Հարգելի Քնարիկ, իսկ եթե մաքսայինի կլոր կնիք չկա ինվոյսի վրա:
Մաքսայինի կլոր փոքր կնիքի 28.10.21-ով բացթողնման ամսաթիվը հիմք վերցրեք:
Հարգելի Տիգրան, լինում են դեպքեր, երբ ինվոյսի վրա մաքսայինի կնիք չի լինում, այդ դեպքում ի՞նչ անեմ:
Արտահանման հայտարարագրի բացթողնման ամսաթիվը հիմք վերցրեք:
Հիմք ընդունեք 28.10.2021թ. կնիքի ամսաթիվը: