Լուսինե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ, կազմակերպությունը մթերային ապրանքներ է արտադրում և առաքում ՀՀ տարածքում, առաքման գիրք վարում ենք, արդյո՞ք կարող ենք նույն կերպ առաքել նաև ԼՂՀ տարածք (ասեմ, որ կազմակերպությունը ԱԱՀ չվճարող է) նույն Հ/Ֆ-ով, թե՞ դրա համար որևէ փոփոխություններ պետք է կատարվեն: Խնդրում եմ, եթե հնարավոր է, թող պատասխանեն փորձառու հաշվապահները, որոնք հնարավոր է առընչվել են այսպիսի դեպքի հետ: Կանխավ շնորհակալություն:
Նույն հ/ֆ ով եք գրում: Եթե ԱԱՀ վճարող լինեիք, ապա հատուկ հարկային հաշիվ էլ պետք գրել (360000-ից ավել գումարի դեպքում):
Հարգելի Լուսինե, առհասարակ ԼՂՀ առաքվող ապրանքների համար գրվում են հատուկ հարկային հաշիվներ 5 օրինակից և գրանցվում առաքումների գրքում` ԱԱՀ հարկման դաշտում աշխատողների համար և որոնց գումարը գերազանցում է 300 000 ՀՀ դրամը: Քանի որ դուք ԱԱՀ վճարող չեք, ապա դուք կազմեք սովորական հաշիվ :
Մոռացա նշեմ, որ 360000 դրամ` ներառյալ ԱԱՀ-ի գումարը: