Ապրանքի անվանումը ՀԴՄ կտրոնի վրա

Լուսինե․

Հարգելի գործընկերներ, արդյո՞ք ճիշտ է, որ հուլիսի 1-ից շրջանառության հարկ վճարողները պետք է ՀԴՄ կտրոնի վրա տպեն ապրանքի/ծառայության անվանումն ըստ դասակարգչի։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ռուզաննա

Եթե 2022թ-ին շրջանառությունը գերազանցել է 24մլն դրամը, ապա այո հուլիսի 1-ից պետք է ՀԴՄ_ ն անվանացանկով տպի։

Եվա

Կախված է նախորդ տարվա շրջանառությունից, եթե իրացման շրջանառությունը 24մլն անցել է, ապա պետք է կոդավորված լինի հուլիսի 1-ից։ Կապ չունի շրջ հարկ վճարող է, թե ԱԱՀ վճարող է կազմակերպությունը։

Tigran

այո ճիշտ է, եթե 22 թվականի իրացման շրջանառությունը եղել է առնվազն 24 մլն,  

Nerses
Գայանե

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 դեկտեմբերի 2022 թվականի N 2038-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1976-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻ
1) 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«16․ ՀԴՄ կտրոնի վրա օրենսգրքով սահմանված ապրանքի անվանումը և ապրանքային դիրքը, աշխատանքի կամ ծառայության անվանումը և կոդը, իսկ հանրային սննդի ծառայությունների մատուցման դեպքում՝ նաև փաստացի մատուցվող ծառայության շրջանակներում տրամադրվող ճաշացուցակը (կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների, խմորեղենի և հացաբուլկեղենի և գնովի այլ ապրանքների անվանումները), ինչպես նաև գնվող ապրանքի քանակը և դրա չափման միավորը (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների) տպագրվում են նախորդ տարվա (2022 թվականից սկսած) արդյունքներով 24 մլն դրամ և ավելի իրացման շրջանառություն ունեցող հարկ վճարողների կողմից: Նշված հարկ վճարողները շարունակում են կիրառել սույն կետով սահմանված պահանջը՝ անկախ հարկ վճարողի՝ հետագա տարիների իրացման շրջանառության մեծությունից:».
2) 17-րդ կետի 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերում «(2013 թվականից սկսած) արդյունքներով 58.35 մլն դրամ և ավելի իրացումից հասույթ» բառերը փոխարինել «(2022 թվականից սկսած) արդյունքներով 24 մլն դրամ և ավելի իրացման շրջանառություն» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից և տարածվում է նախորդ տարվա (2022 թվականից սկսած) արդյունքներով 24 մլն դրամ և ավելի իրացման շրջանառություն ունեցող հարկ վճարողների նկատմամբ։