Էդ․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կխնդրեմ ինձ օգնել հետևյալ հարցում: Ձեռք եմ բերել ակցիզով դրոշմավորվող ապրանք, սակայն առանց ակցիզի: Կարո՞ղ եմ արդյոք ՊԵԿ դիմում ներկայացնեմ և ստանամ ակցիզ, եթե տվյալ ապրանքի ձեռքբերման համար չունեմ փաստաթղթեր:
Եվ եվս մեկ հարց – եթե ակցիզավորման ենթակա ապրանքները գնում եմ գնման ակտով, շուկայից, և այն նույնպես ակցիզավորված չէ, արդյո՞ք ես գնման ակտը կարող եմ համարել հիմնավորող փաստաթղթուղթ և ՊԵԿ-ին ակցիզի ստացման համար հայտ ներկայացնեմ:
Կանխավ շնորհակալություն։
կարծում եմ 2 դեպքում էլ խնդիր կունենաք,նայեք ՀՕ հ. 391-392,
1. Ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման (այսուհետ սույն գլխում՝ նաև դրոշմավորում) պարտավորություն են կրում ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից
«Բացթողում
ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով և ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն դրոշմավորման ենթակա ապրանքներ ներմուծող և (կամ) Հայաստանի Հանրապետությունում դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի: