Ապրանքը տրամադրվելու է պարտքով

astxik.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես ցանկանում եմ ապրանքը տալ պարտքով, աշխատում եմ ԱԱՀ-ի դաշտում:
1. ի՞նչ պայմանագիր եմ կնքելու
2. եթե ապրանքը չվաճառվի, ետ վերադարձնելու խնդիր առաջանա, ինչպե՞ս է կատարվելու այդ ամենը

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Սասուն

Կարողեք կնքել պայմանագիր պահպանության մասին և տվյալ ապրանքները ի պահ հանձնել պայմանագրի մյուս կողմին: Եթե ապրանքները չվաճառվեց, ըստ պայմանագրի կվերադարձվի առանց որևէ խնդիր առաջանալու:

astxik

Շնորհակալություն:

Arnold

Նախ, նշեմ որ ոչ թե պահպանության, այլ պահառության պայմանագիր է կոչվում այն պայմանագիրը, որի արդյունքում պահատուն իրերը տալիս է պահառուին հետագայում վերադարձնելու նպատակով, պայմանագրի նպատակն է հանդիսանում պայմանագրի առարկայի պահպանությունը, ինչը չի համապատասխանում Ձեր խնդրի բովանդակությանը:

Ձեզ անհրաժեշտ է կնքել փոխառության պայմանագիր, քանի որ ապրանքները տրամադրվում են պարտքով՝ հետագայում վերադարձնելու պայմանով: Այդ պայմանագրի արդյունքում մյուս կողմը պարտավորվում է վերադարձնել միևնույն գումարի դրամ կամ նույն տեսակի և որակի հավասար քանակության իրեր: